- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ Մոցարտ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200գր (սենյակային ջերմաստիճանի)
- շաքարի փոշի - 50գր
- նուշ - 35գր
- ռոմ - 2ճ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- դարչին - 1թ/գդ
- փխրեցուցիչ - 1/4թ/գդ
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 200գր
- Խնձորի կարամելացման համար՝
- խնձոր - 1 հատ
- կարագ - 15գր
- շաքարի փոշի - 1ճ/գդ
- դարչին - 1 պտղունց
- ռոմ - 2ճ/գդ
- Շոկոլադե մուսսի համար՝
- շոկոլադ սև - 250գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 70մլ
- դարչին - 1թ/գդ
- շաքարի փոշի - 40գր
- ձվի սպիտակուց - 6 հատ
- Ձևավորման համար՝
- նուշ - քերուկը կամ կարելի է օգտագործել փշրած վաֆլի
- կակաո - 1-2ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում կարագը, շաքարի փոշին, դարչինը և խառնում մինչև կրեմանման զանգվածի առաջացումը:
- Ավելացնում ենք դեղնուցները և ռոմը, կրկին խառնում: Այնուհետև լցնում ենք նուշը, փխրեցուցիչը, աղը, ալյուրը և հունցում խմորը: Խմորը պետք է ստացվի փափուկ, բայց ոչ կպչուն: Բաժանում ենք խմորը 3 մասի, փաթաթում ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 2-3ժամով:
- Սառած խմորի առաջին գունդը դնում ենք պերգամենտային 2 թղթի արանքում և բացում 20սմ տրամագծով շրջանակ: Այնուհետև հանում ենք վրան ծածկող պերգամենտային թուղթը՝ թողնելով տակի հատվածում կպած թուղթը:
- Այնուհետև կլոր բացված խմորը թղթով դնում ենք ջեռոցի տապակի վրա և թխում 10-12րոպե 180 աստիճանում:
Նույնը կատարում ենք խմորի մյուս 2 գնդի հետ: - Մաքրում ենք խնձորը, կեղևազրկում, կտրատում խորանարդիկներով: Թավայի մեջ ուժեղ կրակի վրա հալեցնում ենք կարագը, ապա ավելացնում շաքարի փոշին, դարչինը և կտրատված խնձորը: Լավ խառնում ենք և տապակում այդպես 2-4րոպե՝ չթողնելով խնձորը շատ փափկի: Ավելացնում ենք ռոմը, խառնում, ապա կարամելացված խնձորի խորանարդիկները լցնում ափսեի մեջ և թողնում սառչեն:
- Պատրաստում ենք շոկոլադե մուսսը: Առաջին հերթին հալեցնում ենք շոկոլադը գոլորշու վրա:
- Սերուցքը լցնում ենք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացնում դարչինը: Եռացնում ենք սերուցքը, ապա ավելացնում հալեցրած շոկոլադը և լավ խառնում:
- Սպիտակուցները հարում ենք շաքարի փոշու հետ մինչև փափուկ փրփուրի առաջացումը:
- Սպիտակուցային զանգվածը մաս առ մաս լցնում ենք շոկոլադային զանգվածի վրա: Խառնում ենք շատ զգույշ, ապա ավելացնում կարամելացված խնձորները:
- Հավաքում ենք տորթը: Տորթի քանդվող ձևամանի մեջ ենք դնում խմորի առաջին շերտը, վրան լցնում մուսսի կեսը, ապա դնում խմորի երկրորդ շերտը և վրան լցնում մուսսի մնացած մասը: Ծածկում ենք խմորի երրորդ շերտով և տեղափոխում սառնարան 5-7 ժամով:
Արդեն սառչած տորթը հանում ենք սառնարանից և քանդում ձևամանը: Տորթի կողքերի մասի վրա ծեփում ենք մանրացված նուշ կամ վաֆլի, իսկ տորթի վրա շաղ ենք տալիս կակաո:
Տորթը կարելի է զարդարել նաև ֆիզիալիսի պտուղներով, որոնք այսօր վաճառվում են ցանկացած սուպերմարկետում: 🙂
—–
Ի դեպ՝
Հա՞րկ է արդյոք նշել, որ այս նրբաճաշակ Մոցարտ տորթը ստեղծել են ոչ այլ վայրում, քան նշանավոր կոմպոզիտորի ծննդավայր Զալցբուրգում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: