- Yield: 11 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Տորթ Նապոլեոն
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խորը ամանի մեջ խառնում ենք 300գր ալյուրը, աղը, սոդան, շաքարավաը և սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, կոտրում ենք ձուն, ավելացնում ենք 90գր ալյուրն ու հունցում ենք փափուկ խմոր:
- Բաժանում ենք խմորը 16 գնդի և տեղափոխում ենք գնդերը սառնարան 30 րոպեով:
- Եռացնում ենք 500մլ կաթը:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն, ալյուրը, շաքարավազը և 125մլ սառը կաթը, ապա քիչ-քիչ ավելացնում ենք եռման կաթը և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
Ապա դնում ենք կաթային զանգվածով կաթսան միջին կրակի վրա(անընդհատ խառնելով) ու եփում մինչև զանգվածի խտանալը:
Եփված զանգվածը տեղափոխում ենք այլ ամանի մեջ, վրան ծածկում ցելոֆանով և թողնում, որ սառչի:
Հարում ենք կարագը, չդադարելով հարել ավելացնում ենք եփված զանգվածը ու կրկին հարում:
- Կորժերը թխելու համար մեզ պետք կգա 3 հատ նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում, ծակծկում պատառաքաղով և կտրում 26սմ տրամագծով շրջան:
Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք ձեռքով:
- Պատրաստի կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 2-3 ժամ, ապա տեղափոխում ենք տորթը սառնարան 5-8 ժամով:
Եվ մեր համեղ տորթ նապոլեոն պատրաստ է:
Տորթ նապոլեոնի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել քերած շոկոլադ կամ կոկոսի քերուկ ըստ նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: