- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 60-70 minutes
Տորթ նապոլեոն
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրն ու կարագը ձեռքով խառնում ենք, ավելացնում ենք ջուրը, օղին ու աղը: Խմոր ենք հունցում, գնդում և 30 րոպեով տեղափոխում սառնարան: Սառը խմորը 12 մասի ենք բաժանում:
- Գրտնակում ենք և ափսեի օգնությամբ շրջանաձև կտրատում: Արդյունքում ստացվում է 12 խմոր, իսկ կողքի ավելցուկներով ձևավորում ենք ևս մեկը:
- Թխում ենք 5-7 րոպե: 2 խմոր փշրանքների ենք վերածում:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթը եռացնում ու հովացնում ենք, ձուն շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ալյուրը: Զանգվածը խառնում ենք, լցնում կաթի մեջ և եփում միջին ուժգնության կրակին: Վերջում ավելացնում ենք վանիլինը:
- Կարագն ու խտացրած կաթը լավ հարում ենք և լցնում եփովի կրեմի մեջ:
- Բոլոր շերտերը կրեմապատում ենք, դնում իրար վրա և ցանում փշրանքները:
- Ահա և վերջ: Զարդարում ենք ըստ ճաշակի:
- Այս ամենից հետո տորթը 8-12 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Պատրաստում ենք տորթ Նապոլեոն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: