- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35-40 minutes
Տորթ Նապոլեոն
«Նապոլեոն» կամ «Միլֆեյ» (ֆրանս.՝ «հազար շերտ») կոչվող տորթը սովորաբար պատրաստվում է շերտավոր խմորով, որի բաղադրատոմսերը բազմազան են:
Վերջինս պատրաստում են նաև տարբեր կրեմներով: Ներկայացնում ենք ավելի քիչ կալորիաներ պարունակող բաղադրատոմս՝ եփովի կրեմով ու շատ հասարակ խմորով 🙂
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Սեղանին 1 բաժակ ալյուր ենք լցնում, հարթեցնում, վրան դնում փափկացրած կարագն ու փափուկ խմոր հունցում: Առանձին խորը ամանի մեջ լցնում ենք կաթը, ավելացնում աղն ու խմորը լցնում մեջը: Թիակով զգուշորեն խառնում ենք, մինչ բոլոր բաղադրիչները միանան ու ստացվի համասեռ թանձր խմոր: Ավելացնում ենք քացախն ու խառնում: Վրան 1 բաժակ ալյուր ենք մաղում ու կրկին խմոր հունցում: Թողնում ենք 20 րոպե, որ այն հանգստանա:
- Ջեռոցը տաքացնում ենք 210 աստիճան: Սեղանին ալյուր ենք ցանում, խմորին գլանի ձև ենք տալիս ու բաժանում 10 մասի: Յուրաքանչյուր գունդը բարակ գրտնակում ենք՝ մակերևույթին թեթևակի ալյուր ցանելով, որպեսզի սեղանին չկպչի: Մոտ 1 մմ հաստությամբ գրտնակված գնդի վրա ափսե ենք դնում, շրջան կտրում (մոտ 23 սմ տրամագծով) և դնում յուղաթղթի վրա (շրջանի եզրերից մնացած խմորը նույնպես պետք է թխենք ու փշրենք, որով էլ պետք է զարդարենք տորթը):
Խմորը պատառաքաղով ծակծկում ենք, յուղաթղթով դնում ջեռոցի տապակի մեջ ու մոտ 10 րոպե թխում, մինչև խմորի վարդագունելը: Նույն կերպ թխում ենք բոլոր շերտերը և թողնում սառչեն:
- Պատրաստում ենք կրեմը: Փոքրիկ կաթսայի մեջ լցնում ենք 250 մլ կաթն ու շաքարավազը և մարմանդ կրակի վրա խառնելով հասցնում եռման: Մեկ այլ ամանի մեջ խառնում ենք մնացած կաթը (250մլ), ձուն, վանիլինն ու ալյուրը և թեթևակի հարում ենք: Ստացված խառնուրդը լցնում ենք եռացող կաթի մեջ և անընդհատ խառնում, որպեսզի կրեմը խտանա (մոտ 5 րոպե): Պատրաստի կրեմին ավելացնում ենք խտացրած կաթն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը:
Այս փուլում պետք է փորձել կրեմի քաղցրությունը. եթե ցանկանում ենք քաղցր կրեմ ստանալ, կարող ենք մի քիչ էլ շաքարավազ կամ խտացրած կաթ ավելացնել:
- Կրեմը քսում ենք շերտերին: Շերտերին քսելիս այն պետք է դեռ գոլ լինի, որպեսզի ներծծվի շերտերի մեջ: Մի շերտը դնում ենք հարթ մակերևույթի վրա, վրան 3-4 ճ/գդ կրեմ ենք լցնում ու հավասարաչափ տարածում: Նույն կերպ վարվում ենք մյուս շերտերի հետ:
- Շերտերը միմյանց վրա դնելիս պետք է դրանք թեթևակի սեղմել, որպեսզի տորթը մի քիչ «նստի»: Խմորի կտորները մանր փշրում ենք, բայց չենք փոշիացնում և ցանում ենք տորթի երեսին ու կողքերին: Տորթը 2-3 ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, հետո ողջ գիշեր տեղափոխում սառնարան: Հաջորդ օրն արդեն կարելի է ուտել:
Դե ինչ, հուսով ենք Ձեզ դուր եկավ: Իսկ հիմա հիմա գործի անցեք ու պատրաստեք տորթ Նապոլեոն 🙂 Համոզված ենք՝ չեք փոշմանի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: