- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Նուրբ Նապոլեոն
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք ալյուրն ու կարագը և ձեռքերով տրորելով վերածում ենք փշրանքի:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն աղի հետ և ավելացնում ենք այնքան ջուր, որ ստացվի 250մլ զանգված և ավելացնում ենք, այդ զանգվածը ալրային փշրանքին, խառնում ենք և հունցում էլաստիկ խմոր:
Պատրաստի խմորը փակում ենք ցելոֆանով և թողնում, որ հանգստանա 30 րոպե:
- Բաժանում ենք խմորը 10-13 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք և բացում բարակ, կլոր շերտով, ծակծկում պատառաքաղով, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 4 րոպե 200 աստիճանում:
- Պատրաստի շերտերը դասավորում ենք իրար վրա:
- Կաթսայի մեջ ձեռքի հարիչով հարում ենք ձուն, շաքարավազն ու ալյուրը, ապա քիչ-քիչ ավելացնում ենք տաք կաթը ու դնում ենք կաթսան միջին կրակի վրա և եփում(անընդհատ խառնելով) մինչև զանգվածի խտանալը:
Պատրաստի կրեմը հանում ենք կրակի վրայից ու թողնում որ սառչի:
Առանձին ամանի մեջ հարում ենք կարագն ու վանիլինը, ապա ավելացնում ենք եփված զանգվածը և հարում մինչև ստանանք միատարր զանգված:
- Քսում ենք կրեմը թխված շերտի վրա, ձեռքով սեղմում ենք մի շերտը մյուսին, ապա վրայի շերտի վրա նույնպես քսում ենք կրեմ :
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերը ավարտվեն, ապա պատում ենք կրեմով ողջ տորթը: - Պատրաստի տորթը զարդարում ենք կոկոսի քերուկով և շոկոլադից պատրաստած նախշերով:
Ամանորյա տորթ “Նուրբ Նապոլեոն”-ը կարող եք զարդարել փշրանքներով, փշրելով թխված շերտերից մեկը տորթի վրա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Wor xndrem karox eq ayd shokolade tonzar aranzin gzel ew qayler zuyz tal
Նելլի ջան կտրեք յուղաթղթից տոնածառի ձևանմուշ, հալեցրեք շոկոլադը, լցրեք խոհարարական պարկի մեջ և նկարեք շոկոլադով ձևանմուշի վրա տոնածառը, թողեք, որ շոկոլադը սառչի, ապա հանեք յուղաթղթի վրայից 🙂
Karox eq shokolade tonazari zew gzel qaylerow
Karoxeq asel inchice vor kremy ktrvume, es patrasteci, shertery shat lav stacvecin, isk kremy bzorvac stacvec.
Erb epum enq kremy ayn petqe shat pind lini?
Xmory sarnaran petqe dnel hangstanalu te senyakayin jermastichanum?
Բարև Ձեզ, խմորը 30 րոպե պետք է թողնեք սենյակային ջերմաստիճանում 🙂
Ներեցեք,շոկոլադե եղևնիների համար սովորական շոկոլադը հալեցնենք,թե կարագ էլ հետը?
Սիրելի Լիանա, շոկոլադե եղևնիներ ստանալու համար հարկավոր է հալեցնել միայն շոկոլադը: 🙂