- Yield: 8-10 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ ”Նրբություն”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստման ժամանակը ` 60 րոպե:
Չափաբաժինները` 8:
Պատրաստում ենք կրեմը։ Խոր ամանի մեջ ենք լցնում 2 հատ ձուն։ Ավելացնում ենք կաթն ու շաքարավազը։
- Հարիչով հարում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու վանիլինը։ Այդ ամենը հարիչով լավ հարում ենք։
- Լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք թույլ կրակի վրա, գդալով անընդհատ խառնելով այնքան ենք եփում, մինչև թանձրանա։ Կրեմը թանձրանալուց հետո օդի պղպջակներ են առաջանալու։ Պատրաստի կրեմը թողնում ենք սառչի։
- Քանի դեռ կրեմը սառում է, պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ ենք լցնում խտացրած կաթը, ավելացնում ենք ձուն և գդալով խառնում ենք։
- Մի քիչ ալյուր և քացախի մեջ հանգեցրած սոդա ենք ավելացնում, այնուհետև լավ խառնում ենք։
Կրկին մի փոքր ալյուր ենք ավելացնում և գդալով խառնում։
- Եթե արդեն խմորը գդալով հնարավոր չէ խառնել, խառնում ենք ձեռքերով։ Ալյուրն աստիճանաբար ենք ավելացնում, քանի որ ալյուրի քանակը մի շարք գործոններից է կախված։
- Փափուկ, առաձգական և ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։
Խմորը պատրաստ է։
- Խմորից երշիկ ենք ձևավորում և 8 հավասար մասի ենք կիսում։ Դրանք թխվածքի ապագա շերտերն են։
- Շրջանաձև գրտնակում ենք (որպեսզի շերտերը հավասար լինեն, ափսեով կտրում ենք)։ Պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի շերտը շատ չփքվի։ Նույնկերպ պատրաստում ենք նաև մնացած շերտերը։
- Թավան տաքացնում ենք և շերտերը երկու կողմից տապակում։ Քանի որ շերտերը բարակ են, շատ արագ են տապակվում։ Արդյունքում ստանում ենք 10 շերտ (2 շերտը գրտնակած շերտերի ավելցուկներից ենք ստանում)։ Բոլոր շերտերը պատրաստ են։
- Թողնում ենք շերտերը սառչեն և այդ ընթացքում վերադառնում ենք մեր կրեմին։ Կրեմի մեջ ենք ավելացնում սենյակային ջերմաստիճանի կարագը։
- Հարիչով հարում ենք։ Կրեմը պատրաստ է։
- Սկսում ենք տորթը դասավորել։ Շերտը դնում ենք ափսեի մեջ և կրեմով պատում ենք։ Այդպես բոլոր շերտերը կրեմով պատում ենք և իրար վրա շարում։
- Տորթի վերևամասն ու կողքերը ևս կրեմով պատում ենք։ 8-10 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ և տորթը փափկի։ Կարող ենք գիշերը պատրաստել և թողնել սառնարանում։
- Ձևավորում ենք տորթը.
Կարող ենք վրան քերած շոկոլադ լցնել և ձևավորել ամբողջական նուշով։
Անվանմանը համապատասխան` շատ նուրբ տորթ, որը կտրում ենք և մեկ բաժակ թեյի հետ մատուցում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kartses te kremi tchapabajine qitch é
Vorovhetev torte tchor é statsvel , erevi aveli lav kliner yete kremi baxadramasere krknapatkel
Bayts vate tcher , kareli e norits portsel bayts aveli chat kremov
Manavand vor chat hecht u arag é patrastvum
Amenayndeps chnorhakalutyun ays baxadratomsi hamar
Հարգելի Յանա, տվյալ բաղադրատոմսում մեզ ջրիկ կրեմ է հարկավոր: Հնարավոր է՝ Ձեզ մոտ թանձր է ստացվել: Կարող եք Ձեզ ցանկացած խտությամբ պատրաստել ու վայելել 🙂
isk karoxenq urish kremov sarqel
Բարև Ձեզ: Այո, կարող եք այլ կրեմով պատրաստել 🙂
Շատ համեղ էր
Շնորհակալություն
Isk petqa yuxatertov txel shertery te naxapes karag qsel tavayin
Բարև Ձեզ Մելինե ջան, կարող եք կարագապատել ու շերերն այդպես թխել, բայց ապահովության համար կարող եք նաև ձևամանը յուղաթղթապատել 🙂