- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-50 minutes
Տորթ ”Շեկլիկ”
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 280 գր + 100 գր
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 100 գր
- մեղր - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ
- սոդա - 1,5 թ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Կրեմի համար`
- պանիր մասկարպոնե - 250 գր (կամ թթվասեր)
- խտացրած կաթ եփված - 380 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը, մեղրը, շաքարավազը և կարագը տրորում ենք և թույլ կրակի վրա հասցնում եռման աստիճանի։ Զանգվածը, եռալուց հետո կրակից վերցնում ենք, ավելացնում սոդան և կրկին եռման աստիճանի հասցնում (զանգվածը չափերով 2 անգամ ավելանալու է, այնպես որ, պետք է խորը ամանում պատարստենք)։
- Զանգվածը կրակից վերցնում ենք և աստիճանաբար 280 գր ալյուր ավելացնում։ Որպեսզի սոդայի հոտը չեզոքանա, վանիլին ենք ավելացնում։ Խմորը 2 ժամով տաք տեղ ենք դնում։ Ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում, բայց աշխատում ենք շատ ալյուր չավելացնել, որպեսզի շերտերը թխվելուց հետո չոր և փխրուն չլինեն։ Ստացված խմորը 8 մասի ենք կիսում։
- Յուրաքանչյուր մասը գրտնակում ենք անհրաժեշտ տրամագծով և 5-7 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում։ Պատրաստի շերտը ջեռոցից հանում ենք և անհրաժեշտ տրամագծով շրջան կտրում։ Շերտի մնացորդները ձեռքերով փշրում ենք, որպեսզի հետո տորթը դրանով ձևավորենք։
- Բոլոր շերտերը պատրաստելուց հետո անցնում ենք կրեմի պատրաստմանը։
Սառը մասկարպոնեն (կամ թթվասերը) մոտ 5 րոպե հարում ենք և աստիճանաբար ավելացնում եփած խտացրած կաթը: Շերտերը հերթով պատում ենք կրեմով և շարում իրար վրա, այնուհետև պատում ենք շերտերի փշրանքով և թողնում սենյակային ջերմաստիճանում, որպեսզի կրեմը ներծծվի։ Եթե կրեմը ջրիկ է, ապա ավելի լավ, քանի որ շերտերն այդպես ավելի լավ կներծծվեն։
- Ահա և վերջ:
Շատ համեղ մեղրով տորթ , որը կարող ենք ձևավորել մրգերով, հատապտուղներով, շաքարի փոշով և այլն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
2 jam pahel@ partadire te voch
Ցանկալի է, որպեսզի կրեմը հասցնի ներծծվել 🙂