- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15-20 minutes
Տորթ «Շերտավոր գերան»
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- խտացրած կաթ - 1 տուփ
- կարագ - 200 գր
- շոկոլադ սև - 40-50 գր
Քայլերի հաջորդականություն
- Սառեցրած խմորը թողնում ենք, որ հետ գա: Մի քիչ գրտնակում ենք ու ցանկացած լայնության շերտեր կտրում: Շերտերը 10-15 րոպե թխում ենք 200 աստիճանում, մինչև ոսկեգույն դառնալը: Թողնում ենք հովանան:
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք այնքան, որ ստացվի փքուն զանգված: Հարելը չդադարեցնելով, քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթը: Շոկոլադը մանր կտրատում կամ քերում ենք և ավելացնում կրեմին:
- Սեղանի վրա պոլիէթիլենային թաղանթ ենք փռում, վրան խմորի շերտեր դնում, կրեմ քսում ու գործողությունը կրկնում: Վերջում կրեմ ենք քսում նաև կողքերին ու վերևը: Մի քանի շերտ խմոր թողնում ենք փշրանքների համար:
- Տորթը թաղանթով փաթաթում ենք, գերանի տեսք տալիս, ծայրերն ամուր կապում, վրայից նրբաթիթեղով ծածկում ու 1-1.5 ժամ թողնում սենյակային ջերմաստիճանում կամ 4-5 ժամ՝ սառնարանում: Սառած տորթի վրայից նրբաթիթեղն ու թաղանթը պոկում ենք, վրան փշրանքներ ցանում և մատուցում սուրճի հետ:
- Ահա և վերջ:
Այսպիսի տորթ պատրաստելը շատ հարմար է հատկապես այն դեպքում, երբ բիսկվիթ թխելու ժամանակ չունեք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: