- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ ”Շոկոլադե հրաբուխ”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 160-200 գր
- թթվասեր - 200 գր
- խտացրած կաթ - 0.5 բանկա
- սոդա - 0.5 թ/գդ
- ալյուր - 300 գր
- կակաո - 5 ճ/գդ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 320-360 գր
- շաքարի փոշի - 200 գր
- հյութ կիտրոնի - 2 ճգդ
- վանիլին - 1 պտղունց
- Ջնարակի համար՝
- թթվասեր - 4 ճ/գդ
- շաքարավազ - 4 ճ/գդ
- կարագ - 3 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- կոկոսի քերուկ - ըստ ճաշակի
- բալ - 120 գր (սառեցրած)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք խտացրած կաթն ու թթվասերը: Այնուհետև ավելացնում ենք սոդայի հետ մաղած ալյուրը և լավ խառնում ենք:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք խմորի կեսը, մյուս կեսի մեջ լցնում ենք կակաոն, խառնում ենք և լցնում սպիտակ խմորի մեջտեղը:
Բիսկվիթը թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:
- Բիսկվիթը հովացնում ենք և 2 մասի բաժանում:
- Առաջին բիսկվիթը դնում ենք մատուցվող ափսեի մեջ, որը հիմք է ծառայելու մեզ:
- Երկրորդ բիսկվիթը խորանարդիկների ենք բաժանում:
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը, շաքարի փոշին, կիտրոնահյութն ու վանիլինը լավ հարում ենք: Խորանարդիկները թաթաթախում ենք կրեմի մեջ:
- Բիսկվիթի վրա կրեմ ենք քսում և լցնում նախօրոք սենյակային ջերմաստիճանի հասցրած բալերը: Այնուհետև խորանարդիկները շարում ենք բալերի վրա: Եթե կրեմից ավելանա, լցնում ենք խորանարդիկների վրա:
- Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները, կարագից բացի, լցնում ենք ամանի մեջ և հալեցնում: Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում կարագն ու խառնում: Ջնարակը գեղեցիկ լցնում ենք տորթի վրա: Վրան կոկոսի քերուկ ենք ցանում և 2 ժամով տորթը տեղափոխում ենք սառնարան:
Համեղ տորթ ստացվեց 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: