- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 35-40 minutes
- Cook Time: 30-35 minutes
Տորթ շոկոլադե մուսսով և բալով
Բաղադրիչներ
- Շերտի համար՝
- ձվի սպիտակուց - 6 հատ
- կակաո - 3 ճ/գդ
- ալյուր - 4 ճ/գդ
- Եփովի կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 60 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- ալյուր - 1 ճ/գդ
- կաթ - 150 մլ
- կարագ - 80 գր
- Շոկոլադային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- շոկոլադ սև - 200 գր
- ժելատին - 6 գր
- Ինչպես նաև՝
- բալ - 400 գր (սեփական հյութի մեջ)
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- կոնֆետ - 400 գր (ձևավորման համար)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 12:
Պատրաստում ենք շերտը: 6 ձվի սպիտակուցները լավ հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք 90 գր շաքարավազը, որից հետո գդալ առ գդալ ավելացնում ենք կակաոյի հետ մաղած ալյուրը՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Խմորը լցնում ենք 23 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ, տեղափոխում ենք ջեռոցի մեջ և 170 աստիճանի տակ 30-35 րոպե թխում: Պատրաստի շերտը ցանցի վրա սառեցնում ենք:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները 60 գր շաքարավազի հետ տրորում ենք, ավելացնում ենք վանիլինը, 1 ճ/գդ ալյուրը, կաթը և զանգվածը լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան, այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա և, անընդհատ խառնելով, եփում ենք՝ մինչև պղպջակներ առաջանան և զանվածը թանձրանա:
Պատրաստի կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք և ամբողջությամբ սառեցնում: Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք և աստիճանաբար գդալ առ գդալ ավելացնում սառած եփովի կրեմը՝ յուրաքանչյուր անգամ ավելացնելուց հետո լավ խառնելով: Պատրաստի կրեմը տեղափոխում ենք սառնարանը:
- Պատրաստում ենք շոկոլադային մուսսը: 100 մլ սերուցքը մինչև 90 աստիճան տաքացնում ենք և ավելացնում ենք կտրատած շոկոլադը: 2 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև լավ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
Ժելատինը լուծում ենք 2-3 ճ/գդ տաքացրած սերուցքի մեջ: Մնացած սերուցքը հարում ենք մինչև ստանանք պինդ փրփուր, ավելացնում ենք ժելատինը և հալեցրած շոկոլադը՝ թիակով զգուշորեն խառնելով:
- Հավաքում ենք տորթը: Շերտը դնում ենք մատուցարանի վրա և ծածկում կրեմով:
- Բալն ու բալի հյութը (100 մլ) տաքացնում ենք, օսլան լուծում ենք քիչ քանակությամբ հյութի մեջ և անընդհատ խառնելով ավելացնում բալով զանգվածի մեջ, որպեսզի ստանանք ժելեացված բալ: Զանգվածը սառեցնում ենք և բալերը շարում կրեմի շերտի վրա:
- Ձևամանի օղակը հագցնում ենք տորթի վրա, բայց չենք ամրացնում, որպեսզի տորթի եզրի և կողամասերի միջև թեթևակի տարածություն մնա: Տորթի վրա ենք լցնում շոկոլադային մուսսը և ամանը սեղանին հարվածում, որպեսզի մուսսը խտանա և լցվի բաց թողած տարածության մեջ: Ծածկում ենք սննդային փաթեթով և 5-6 ժամով տեղափոխում սառնարանը:
- Դանակով ձևամանի կողքերով անցնելով տորթը հանում ենք ձևամանից:
- Տորթը ձևավորում ենք կոնֆետներով:
Այսպիսով, շոկոլադե մուսսով այս համեղ տորթը կարող ենք վայելել 1 գավաթ սուրճի, թեյի կամ հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: