- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ «Շոկոլադե-սրճային բեզե»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 100 գր
- օսլա (крахмал) - 60 գր
- ձու - 5 հատ
- կակաո - 60 գր
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 թ/գդ
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 130 գր
- աղ - 1 պտղունց
- հյութ կիտրոնի - մի քանի կաթիլ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- պանիր մասկարպոնե - 250 գր
- վանիլին - 1 պտղունց
- շաքարի փոշի - 8 ճ/գդ
- կակաո - 2-3 ճ/գդ
- Տոգորելու համար՝
- սուրճ լուծվող - 160 մլ
- ռոմ - 2 ճ/գդ
- շոկոլադ սև - 200 գր
- Ինչպես նաև`
- կարագ - 70 գր
- շոկոլադ սև - 100 գր
- կակաո - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, սպիտակուցները շաքարավազի կեսի հետ հարում այնքան, մինչև ստացվի խիտ փրփուր: Դեղնուցները վանիլինի ու մնացած շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակելը: Այնուհետև սպիտակուցներն ու դեղնուցները խնամքով միացնում ենք իրար: Ալյուրը խառնում ենք կակաոյի, փխրեցուցիչի ու օսլայի հետ և մաղում ձվային զանգվածի վրա: Խնամքով խառնում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը լցնում մեջը:
Բիսկվիթը թխում ենք 40 րոպե նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով, թխված լինելուն պես ջեռոցից հանում ենք, դնում ցանցի վրա ու հովացնում: Բիսկվիթը բաժանում ենք երեք հավասար շերտի:
- Պատրաստում ենք բեզեն: Սպիտակուցը մի պտղունց աղի ու կիտրոնահյութի հետ հարում ենք մինչև խիտ փրփուրի վերածվելը և աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը: Հարում ենք այնքան, մինչև ստացվի կայուն փրփուր: Հարած սպիտակուցը խոհարարական պարկի մեջ ենք լցնում և փոքրիկ բեզեներ ստանում: Հետո բեզեների վրա կակաո ենք մաղում և մոտ 1,5 ժամ թխում 100 աստիճանում: Հետո թողնում ենք հովանա:
Սուրճը եփում ու հովացնում ենք: Հովացած սուրճի մեջ լցնում ենք թունդ ռոմը: - Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը հարում ենք շաքարի փոշու հետ, ավելացնում մասկարպոնեն ու հարում մինչ համասեռ դառնալը: Կրեմի մոտ ¼ մասն առանձնացնում ենք, մեջը կակաո լցնում և խառնում մինչև համասեռ դառնալը:
150 գր շոկոլադը խոշոր քերիչով քերում ենք: - Սկսում ենք հավաքել տորթը: Բիսկվիթի մի շերտը դնում ենք ձևամանի մեջ և վրան լցնում սուրճը: Հետո բիսկվիթի վրա քսում ենք սպիտակ կրեմի կեսը ու վրան ցանում քերած շոկոլադը:
- Հետո դնում ենք մյուս բիսկվիթը, վրան սուրճ լցնում, քսում սպիտակ կրեմի մյուս կեսը, քերած շոկոլադ քսում ու դնում սուրճով տոգորված մյուս բիսկվիթը:
- Տորթը մեկ ժամով տեղափոխում ենք սառնարան: Հետո տորթը շրջում ենք սկուտեղի վրա և վրան քսում մի կողմ դրած կակաոյով կրեմը: Նորից տեղափոխում ենք սառնարան:
- Այդ ընթացքում շոկոլադը հալեցնում ենք և խառնում կարագի հետ: Ստացված ջնարակը լցնում ենք տորթի կենտրոնում՝ տարածելով ողջ մակերևույթով մեկ: Թողնում ենք ջնարակը պնդանա, հետո զարդարում ենք բեզեով: Տորթը առնվազն 5-6 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Մեր տորթը պատրաստ է:
Մի քիչ համբերություն և արդյունքում ստացանք անչափ համեղ տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Formayi chspery kaseq?
Բարև Ձեզ, կարող եք վերցնել 26 կամ 28 սմ տրամագիծ ունեցող ձևաման 🙂
Barev dzez knereq isk panir maskarponen vortexic karox enq gnel cheiq asi
Բարև Ձեզ Լիանա ջան, կարող եք գնել սուպերմարկետներից 🙂