- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ “Շվարցվալդ”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շոկոլադ սև - 150գր
- կարագ - 150գր
- շաքարի փոշի - 150գր
- ձու - 6 հատ
- ալյուր - 150գր
- փխրեցուցիչ - 1թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- Oշարակի համար՝
- բալ - 85մլ (հյութ)
- լիկյոր մրգային - 85մլ (բալի)
- Միջուկի համար՝
- բալ - 150մլ (հյութ)
- շաքարավազ - 2ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2ճ/գդ
- վանիլին - 15գր
- լիկյոր մրգային - 50մլ (բալի)
- բալ - 700գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 750մլ
- Վրան զարդարելու համար՝
- շոկոլադ սև - 100գր (քերած)
- բալ - 5-6 հատ
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար հալեցնում ենք կարագն ու շոկոլադը:
Առանձնացնում ենք ձվի դեղնուցը սպիտակուցից: Առանձին հարում ենք դեղնուցները շաքարի փոշու հետ մինչև սպիտակելն և ծավալով ավելանալը:
- Ապա խառնում ենք շոկոլադե զանգվածի հետ: Ավելացնում ենք փխրեցուցիչը ու ալյուրը և խառնում ստացված զանգվածը:
- Այնուհետև հարում ենք պիտակուցները աղի հետ մինչև պնդանալը ու լցնում հարած շոկոլադե զանգվածի վրա ու խառնում:
Պատում ենք ձևամանը պերգամենտային թղթով,մեջը լցնում ստացված շոկոլադե խմորը և թխում ջեռոցում 40 րոպե 170 աստիճանում:
- Օշարակի համար խառնում ենք բալի հյութն ու բալի լիկյորը:
- Միջուկի համար կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազը, բալի հյութն ու վանիլինը, մի քիչ տաքացնում ենք կրակի վրա, ապա ավելացնում բալի լիկյորը, օսլան և եփում (անընդհատ խառնելով) մինչև ստացվի խիտ կիսելանման զանգված: Վերջում ավելացնում ենք բալը, խառնում և հանում կրակի վրայից:
- Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքը:
Պատրաստի թխվածքը բաժանում ենք 3 հավասար մասի: Ներքևի հատվածի վրա լցնում ենք պատրաստի օշարակը, այնպես որ լավ ներծծվի, ապա խոհարարական պարկի միջոցով պտուտակաձև վրան լցնում ենք հարած սերուցքը, իսկ արանքներում դնում ենք պատրաստի միջուկը և ծածկում երկրորդ շերտով:
- Նույնը կատարում ենք երկրորդ շերտի հետ:
Ծածկում ենք տորթը երրորդ շերտով, ամբողջությամբ պատում ենք հարած սերուցքով, տորթի կողքերի վրա և մեջտեղում շաղ ենք տալիս քերած շոկոլադը:
- Ապա խոհարարական պարկի միջոցով ձևավորում ենք տորթը սերուցքի գնդիկներով, որոնց վրա դնում ենք մեկական բալ:
Ձմռանը տորթ “Շվարցվալդ”-ը կարելի է պատրաստել սառեցրած բալով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Красота!
Спасибо !