- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 2ժ 00 րոպե
- Cook Time: 25 minutes
Տորթ «Ոսկե բանալի»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 10 հատ
- շաքարավազ - 250 գր
- ալյուր - 250 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- Անուշահյութի համար՝
- շաքարավազ - 130 գր
- ջուր - 120 մլ
- կոնյակ - 2 ճ/գ
- Կրեմի համար՝
- կարագ - 300 գր
- խտացրած կաթ - 200 գր
- կոնյակ - 1 ճ/գ
- վանիլին
- Ինչպես նաև՝
- կարագ - 300 գր
- շաքարի փոշի - 150 գր
- խտացրած կաթ - 2 ճ/գ
- կոնյակ - 1 թ/գ
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- վանիլին
Քայլերի հաջորդականություն
- Նախ պատրաստում ենք բաց գույնի շերտը, որի համար 5 ձուն հարում ենք մոտ 4 րոպե, ավելացնում ենք 1 պտղունց աղն ու 125 գր շաքարավազը։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն (125 գր) ու փխրեցուցիչը (1 թ/գ)։
- Ձևամանը (20 սմ տրամագծով) պատում ենք պերգամենտով, կողային հատվածները կարագապատում ենք, խմորը լցնում ենք մեջն ու թխում ենք 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Շոկոլադե խմորը պատրաստում ենք նույն չափաքանակով՝ ավելացնելով նաև կակաոյի փոշի։
- Պատրաստում ենք անուշահյութը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու շաքարավազը և դնում ենք մեղմ կրակի վրա ու խառնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի։ Ապա ավելացնում ենք կոնյակն ու 10 րոպե խառնում ենք, որպեսզի ալկոհոլը դուրս գա։ Կոնյակը կարելի է փոխարինել նաև խնձորի հյութով։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար փափկած կարագը հարում ենք, ավելացնում ենք խտացրած կաթը, վանիլինը, կոնյակը և խառնում ենք։ Կրեմն արդեն պատրաստ է, տեղափոխում ենք սառնարան։
- Այժմ պատրաստում ենք զարդարելու համար նախպատեսված կրեմը, որի համար փափկած կարագը հարում ենք, ավելացնում ենք շաքարի փոշին ու շարունակում ենք հարել։
- Այնուհետև խտացրած կաթին ավելացնում ենք վանիլինն ու կոնյակը և խառնում ենք, որից հետո խտացրած կաթով զանգվածն ավելացնում ենք կրեմային զանգվածին։
- Վերցնում ենք երկու հրուշակեղենային պարկ, որոնցից մեկի մեջ լցնում ենք 1 ճ/գ կրեմ, իսկ երկրորդի մեջ՝ ամբողջ զանգվածի ¼ մասը։ Մնացած կրեմին ավելացնում ենք կակաոյի փոշին ու խառնում ենք։
- Արդեն պատրաստ խմորաշերտերը 1-2 ժամ թողնում ենք, որ սառչեն, որից հետո յուրաքանչյուրն իր հերթին բաժանում ենք երկու մասի։
- Բոլոր շերտերը պատում ենք անուշահյութով։
- Բոլոր շերտերը կրեմապատում ենք, բացի վերին շերտից։
- Տորթի վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք շոկոլադե կրեմով և 15-20 րոպե պահում սառնարանում։
- Տորթը ձևավորում ենք կրեմով ու մատուցում։
Վայելում ենք սուրճի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
kaseq zevamani chap@
Սիրելի Նարինե, պատրաստում ենք 20 սմ տրամագծով ձևամանի մեջ։ ։)