- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ Պայուսակ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- ալյուր - 110 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- կաթ - 3 ճ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 10 ճ/գդ
- Կրեմի համար`
- խտացրած կաթ - 200 գր
- կարագ - 200 գր
- Կրեմ ծաղիկների համար`
- շաքարի փոշի - 350 գր
- կարագ - 250 գր
- կաթ - 6 թ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8: Պատրաստում ենք նրբագույն բիսկվիթը։
Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք։ Մեծ տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և կարագով պատում։ Ալյուրը, փխրեցուցիչն ու աղը ոչ մեծ ամանում խառնում ենք։ Մի կողմ ենք դնում։ Կաթն ու կարագը միկրոալիքային վառարանում տաքացնում ենք։ Ավելացնում ենք վանիլինը, կափարիչով ծածկում ենք և մի կողմ դնում։ Ձվի սպիտակուցները հարիչով հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք` աստիճանաբար ավելացնելով 5 ճ/գդ շաքարավազը։ Առայժմ հանգիստ ենք թողնում։ Ձվի դեղնուցները 5 ճ/գդ շաքարավազի հետ առանձին ամանի մեջ հարում ենք այնքան` մինչև բաց դեղնավուն գույն ստանանք։ Ձվի դեղնուցներն ու սպիտակուցները միացնում ենք իրար և սիլիկոնե թիակով զգուշորեն խառնում ենք։
- Ալյուրով զանգվածը լցնում ենք ձվով զանգվածի մեջ և թիակով զգուշորեն խառնում ենք։ Խմորի մեջ ենք լցնում տաք կաթն ու կարագը։ Զգուշորեն խառնում ենք։ Խմորը լցնում ենք տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում ենք ջեռոցի մեջ։ Պատրաստի բիսկվիթը պետք է ոսկեգույն լինի։ Բիսկվիթը ջեռոցից հանում ենք և յուղաթղթից ազատում, այնուհետև դնում ենք ցանցի վրա և սառեցնում։
- Քանի դեռ բիսկվիթը սառչում է, պատրաստում ենք կրեմը։ Կարագը այնքան ենք հարում մինչև սպիտակի, այնուհետև բարակ շիթով ավելացնում ենք խտացրած կաթը և հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։ Այժմ պատրաստում ենք ծաղիկների կրեմը։ Ծաղիկների կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ և նվազագույն արագության վրա հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք, որից հետո ևս 5-10 րոպե միջին կամ ուժեղ արագության վրա հարում ենք` մինչև կրեմը գրեթե սպիտակ դառնա, իսկ կազմությունը` սերուցքային։
- Թղթից տրաֆարետ ենք կտրում` ինչպես նկարում է պատկերված։ Այնուհետև թղթի չափով 3 հատ շերտ ենք կտրում։ Կրեմով ներծծում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
- Սառած հիմքը սառնարանից հանում ենք, կողքերն ու վերևամասը մի քիչ կտրում ` պայուսակի տեսք տալով։
- Տեսողական ծաղիկների տեղը որոշում ենք (կարող ենք տեղերը նշել)։ Կրեմը լցնում ենք վարդի գլխիկով հրուշակեղենային պարկի մեջ և սեղմելով վարդեր ենք ձևավորում։
- Այժմ նախապատրաստում ենք մաստիկան. մաստիկան կամարաձև բարակ շերտով կտրում ենք։ Մաստիկայից 2 հատ գնդիկ ենք սարքում և գելային գունանյութով ցանկացած գույնով ներկում։
- Մաստիկան դնում ենք տորթի մեջտեղի մասով և գնդիկները ամրացնում վրան։
Ահա այսպիսի գեղեցիկ «Տորթ Պայուսակ», որը ոչ միայն գեղեցիկ է, այլև համեղ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
bart er bayc gexecik
Անչափ ուրախ ենք, որ արդյունքը Ձեզ դուր է եկել 🙂