- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Տորթ “Պանչո”
Բաղադրիչներ
- Բաց գույնի բիսկվիթի համար՝
- կեֆիր - 1 բաժակ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- սոդա - 1թ/գդ
- Մուգ գույնի բիսկվիթի համար՝
- կեֆիր - 1 բաժակ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- սոդա - 1թ/գդ
- կակաո - 2ճ/գդ
- Միջուկի համար՝
- յոգուրտ մրգային - 6 տուփ(բանանի համով)
- բանան - 4-5 հատ
- Վրան զարդարելու համար՝
- յոգուրտ մրգային - 2 տուփ(բանանի համով)
- բանան - 4-5 հատ
- շոկոլադ սև - 100գր
- բուսայուղ - 2ճ/գդ
- պնդուկ - 1 բուռ
Քայլերի հաջորդականություն
- Բաց գույնի բիսկվիթի համար խառնում ենք կեֆիրը, ձուն և շաքարավազը:
- Ապա ավելացնում ենք ալյուրը, սոդան և հարում ենք ստացված զանգվածը ձեռքի
հարիչով:
- Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 20 -35 րոպե 180 աստիճանում:
- Մուգ գույնի բիսկվիթի համար խառնում ենք կեֆիրը, ձուն և շաքարավազը,ապա
ավելացնում ենք ալյուրը, սոդան և կակաոն ու հարում ենք ստացված զանգվածը ձեռքի
հարիչով:
- Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 20 -35 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի կորժերը հանում ենք ձևամաններից և թողնում ենք, որ սառչեն:
- Ապա կորժերից որևէ մեկը կտրում ենք երկարությամբ:
- Ներքևի շերտը դնում ենք ափսեի վրա(որպես տորթի հիմք), իսկ երկրորդ շերտը
կտրատում ենք խորանարդիկներով:
- Բաց գույնի կորժը նույնպես կտրատում ենք խորանարդիկներով և ավելացնում ենք մուգ գույնի կտրատված կորժին:
- Ապա ավելացնում ենք կտրատված բանանը, յոգուրտը, խառնում ենք և դնում ենք
ստացված միջուկը տորթի հիմքի վրա:
- Սեղմում ենք միջուկը, տալով գմբեթի տեսք, ապա վրայից լցնում ենք յոգուրտը:
- Տարածում ենք յոգուրտը ամբողջ տորթի վրա և տեղափոխում ենք սառնարան ամբողջ
գիշեր:
- Հալեցնում ենք շոկոլադը, ավելացնում ենք բուսայուղը և խառնում:
Բանանները կտրում ենք երկայնքով, բաժանելով 2-3 մասի, ապա բանանի երկայնքով
քսում ենք հալած շոկոլադը և դնում տորթի վրա:
- Մնացած հալած շոկոլադով պատում ենք տորթը և վրան շաղ ենք տալիս մանրացված
պնդուկը:
Պատրաստի պանչոն թողնում ենք 10 րոպե, ապա կտրատում ենք և մատուցում:
Համեղ տորթ պանչոի միջուկում բանանի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած միրգ, ըստ Ձեր նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: