- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 35-40 minutes
- Cook Time: 20-30 minutes
Տորթ Պանչո
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի, այնուհետև կես տուփ խտացրած կաթ և թթվասեր ենք ավելացնում: Սոդան կիտրոնահյութով հանգեցնում ենք և լցնում խմորի մեջ: Ավելացնում ենք ալյուրը, խառնում ենք և խմորը 3 մասի կիսում:
- Մի մասը լցնում ենք 26 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ: Թխում ենք 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստի բիսկվիթը հանում ենք և սառեցնում:
- Այնուհետև խմորը շրջում ենք և յուղաթուղթը հանում:
- Բիսկվիթը շրջած վիճակում դնում ենք մեծ մատուցարանի վրա և փափկեցնում խտացրած կաթով:
- Մնացած խմորի մեջ (2 մասերի) կակաո ենք խառնում, խմորը ձևամանի մեջ լցնում և թխում:
- Պատրաստի բիսկվիթը հանում նք ձևամանից և սառեցնում:
- Շագանակագույն բիսկվիթը ահա այսպիսի կտորների ենք բաժանում:
- Պատրաստում ենք կրեմը: Թանձր թթվասեր ենք վերցնում և շաքարավազի հետ խառնում: Մի քիչ թողնում ենք, որ շաքարավազը հալչի, այնուհետև հարում ենք, ավելացնում վանիլինը և դնում սառնարանը (կրեմը ճիշտ կլինի շերտերը թխվելու ընթացքում պատրաստել, որպեսզի դնենք սառնարանը սառչի):
- Կակաոյով շերտի կտորները թաթախում ենք կրեմի մեջ և դնում տորթի վրա (եթե խտացրած կաթ է մնացել, կարող ենք մեջտեղը լցնել, այդպես ավելի համեղ կլինի):
- Այդպես բոլոր կտորները շարում ենք, վրան կրեմ լցնում ու դնում սառնարանը:
- Պատրաստում ենք ջնարակը: Նույն քանակության շաքարավազ ու կաթ ենք վերցնում, ավելացնում ենք կարագն ու կակաոն և դնում կրակին: Եփում ենք այնքան մինչև պղպջակներ առաջանան:
Ջնարակը ինչքան եփենք կթանձրանա, այդ իսկ պատճառով, եթե ջրիկ եք ուզում, պղպջակներ առաջանալուց հետո արագ կրակից վերցրեք, իսկ եթե թանձր եք ուզում, ապա պղպջակներ առաջանալուց հետո մի քանի րոպե թողեք կրակին: Թողնում ենք սառչի: Մեզ պետք է սառը տորթ և սառը ջնարակ:
- Ջնարակը լցնում ենք տորթի վրա և դնու սառցարանը:
- Ամենահամեղ տորթը պատրաստ է:
- Ահա և վերջ:
Ի դեպ, Տորթ Պանչո սիրում են ոչ միայն շոկոմոլները, այլև բոլոր մեծերն ու փոքրերը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Bayc knerek tort@ kani rope petke dnel carnaran te sarcaxcik?
Մարինե ջան, տորթը ամենաքիչը 2-3 ժամ սառնարանում, որպեսզի կրեմը սառչի: