- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ Պրագա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 125 գր
- կակաո - 40 գր
- կարագ - 20 գր (հալեցրած)
- Կրեմի համար՝
- ձու - 1 հատ (դեղնուց)
- ջուր - 200 մլ
- կակաո - 25 գր
- խտացրած կաթ - 120 գր
- վանիլին - 1/2 թ/գդ
- կարագ - 200 գր (սենյակային ջերմաստիճանի)
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 120մլ
- ջեմ ծիրանի - 30-40 գր
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնում ենք դեղնուցները սպիտակուցներից: Դեղնուցները շաքարավազի կեսի հետ խառնում ենք մինչև բաց գույնի փրփուր ստանանք։
- Սպիտակուցները շաքարավազի մնացած կեսի հետ հարում ենք մինչև միջին պնդության բեզե ստանանք։
- Սպիտակուցներն ու դեղնուցները թիակի օգնությամբ զգուշորեն միացնում ենք։
- Աստիճանաբար ավելացնում ենք կակաոյի հետ մաղով անցկացրած ալյուրը և խմոր հունցում։
- Ավելացնում ենք հալեցրած (գոլ վիճակում) կարագը և զգուշորեն խառնում։ Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ, հավասարեցնում ենք և տեղափոխում նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 30 րոպե թխում ենք` մինչև թխվի։ Պատրաստի բիսկվիթը հանում ենք ձևամանից և ամբողջությամբ սառեցնում։ Բաժանում ենք 3 մասի։
- Պատրաստում ենք կրեմը։ Դեղնուցը ջրի հետ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք խտացրած կաթն ու վանիլինը։
- Խառնիչով խառնում ենք և դնում թույլ կրակի վրա։ Անընդհատ խառնելով եփում ենք, մինչև թանձրանա։ Բայց անհրաժեշտ է այնպես անել, որ դեղնուցները շատ չտաքանան և կտրվեն։ Սառեցնում ենք։ Սենյակային ջերմաստիճանի կարագը կակաոյի հետ հարում ենք, մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Անընդհատ հարելով աստիճանաբար ավելացնում ենք խտացրած կաթով եփած կրեմը։ Հարում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։ Սկսում ենք տորթը հավաքել։ Շերտերը պատում ենք կրեմով և դնում իրար վրա:
- Տորթի վերևամասն ու կողքերը ջեմով պատում ենք և 20-30 րոպե հանգիստ թողնում։ Այդ ընթացքում ջնարակն ենք պատրասոտւմ։ Շոկոլադը մանրացնում ենք։ Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և ավելացնում ենք շոկոլադի վրա։ Խառնիչով խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- 2 ճ/գդ ջնարակը լցնում ենք խոհարարական պարկի մեջ։ Մնացած ջնարակով պատում ենք տորթի վերևամասն ու կողքերը։ Խոհարարական պարկի մեջ եղած ջնարակով տորթի երեսին գծեր ենք նկարում։ Տորթը մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, այնուհետև կտրում ենք և մատուցում։
Որքան կակաոն մուգ լինի, այնքան խմորը մուգ կլինի։ Բայց գույնը համի վրա չի ազդում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hianali e
🙂
vuxxxx shat apreq lav baner kan shat mersi;)
🙂
vuxxxx shat apreq lav baner kan shat mersi;)
Աննա ջան, ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
shat gexecik e ev hamozvac em vor shat hamex klini, kporcem…
SHATT HAMOVAA
shat hamex e erevum,,, neroxutyun isk ays baxadrichner@ qani sm-anoc dzevamani hamar e naxatesvats?
20 -23 սմ ձևամանի մեջ է պատրաստվում, որը նախատեսված է 8 -12 հոգու համար 🙂
mersi
Շատ շնորհակալ ենք հարգելի Աստղիկ, փորձեք պատրաստել անպայման 🙂
200мл воды или 20????
200 հարգելի Ան 🙂
SHAT LAVNER
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Klassss
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
SHAT HAMEX U GRAVICH BAXADRATOMSER EQ ARAJARKUM SHNORHAKAL ENQ BAYC INCHU SHI KARELI TAL? Patahum e hnaravor shi anmijapes gri arnel
sat hamex u gexecik i erevum kporcem apres lav baxadratomseri hamar
Բարև Ձեզ, անչափ շնորհակալ ենք 🙂
իսկ եթե խտացրած կաթի ու ջրի խառնուրդը փոխարինենք սովորական կաթով, կրեմը կստացվի?
??