- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Պրագա
Բաղադրիչներ
- Շոկոլադե բիսկվիթի համար՝
- ձվի դեղնուց - 6 հատ
- ձվի սպիտակուց - 6 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 115 գր
- կակաո - 25 գր
- կարագ - 40 գր
- ջեմ - 60 գր (ծիրանի)
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- ջուր - 20 գր
- խտացրած կաթ - 120 գր
- կակաո - 10 գր
- կարագ - 200 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 60 գր
- կարագ - 60 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի դեղնուցները 75 գր շաքարավազի հետ հարում ենք, մինչև սպիտակելը: Սպիտակուցները հարում ենք մնացած շաքարավազի հետ և լցնում դեղնուցային խառնուրդի մեջ: Ավելացնում ենք կակաոն, ալյուրը և հալեցրած ու 30 աստիճանի հասած կարագը և զգուշությամբ խառնում:
Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե և հովացնում:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի դեղնուցը խառնում ենք ջրի հետ, ավելացնում խտացրած կաթն ու դնում միջին ուժգնության կրակին: Խառնելով եփում ենք, մինչև զանգվածը ձեռք բերի թթվասերի խտություն: Հանում ենք կրակի վրայից ու հովացնում:
Կարագը լավ հարում ենք և պարբերաբար ավելացնում խտացրած կաթով զանգվածի մեջ: Վերջում լցնում ենք կակաոն և հարում: Կրեմը պատրաստ է:
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադն ու կարագտը մանրացնում ենք և գոլորշու վրա հալեցնում:
Հավաքում ենք տորթը: Բիսկվիթը 3 հավասար մասերի ենք բաժանում: Կրեմը բաժանում,ենք 2 մասի և մի քիչ էլ առանձնացնում կողքերին քսելու համար: Շերտերը և տորթի կողքերը կրեմապատում ենք, իսկ վերին շերտին քսում ջեմը: Զգուշությամբ լցնում ենք ջնարակը:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Պրագա տորթը պատրաստ է…
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat axorjeli tesq uni
Անչափ շնորհակալ ենք 🙂
Isk verevi shertin krem enq qselu nor jem?
Menq patrastecinq yev shat hamexer, enqan lavner vor hima noric patrastum enq, anpaymab pordzeq.
Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից 🙂
Knereq isk partadir cirani jem piti lini ?
Բարև Ձեզ, Լիդա ջան Պրագան ծիրանի ջեմով է պատրաստվում, բայց ըստ ճաշակի կարող եք այլ ջեմ օգտագործել 🙂