- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ Պրահա
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 120 գր
- կակաո - 30 գր
- կարագ - 40 գր
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- խտացրած կաթ - 120 գր
- կարագ - 200 գր
- կակաո - 10 գր
- վանիլին - 2 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 70 գր
- կարագ - 40 գր
- Ինչպես նաև՝
- ջեմ ծիրանի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք և 75 գր շաքարավազի հետ հարում: Սպիտակուցներն առանձին հարում ենք մինչև լավ փրփրելը, ավելացնում 75 գր շաքարավազը և նորից հարում: Հարած սպիտակուցներն ու դեղնուցները միացնում ենք, լցնում մաղած ալյուրն ու կակաոն: Խնամքով խառնում ենք՝ գդալը շարժելով եզրերից դեպի կենտրոն: 40 գր կարագը հալեցնում ենք, խնամքով լցնում խմորի մեջ ու խառնում:
23-24 սմ տրամագծով թխվածքի ձևամանը բուսայուղում ենք, մեջն ալյուր ցանում կամ յուղաթուղթ փռում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 200 աստիճանում, 30 րոպե: Թխված շերտը ձևամանի մեջ թողնում ենք 5 րոպե, իսկ հետո շրջում ենք ցանցի վրա:
- Պատրաստում ենք կրեմը: Դեղնուցը սպիտակուցից առանձնացնում ենք, խառնում 1 ճ/գդ ջրի հետ: Ավելացնում ենք 120 գր խտացրած կաթն ու հարում: Հետո խառնուրդը դնում ենք միջին ուժգնության կրակին ու անընդհատ խառնելով եփում մինչ խտանալը: Փափկացրած կարագը վանիլինի հետ հարում ենք: Խտացրած կաթով օշարակը հովացնում ենք ու լցնում կարագի վրա: Լավ խառնում ենք, լցնում կակաոն և նորից խառնում:
- Թխված բիսկվիթը 3 շերտի ենք բաժանում, առաջին շերտին քսում ենք կրեմի կեսը: Դնում ենք երկրորդ շերտը, քսում կրեմի մյուս կեսը: Հետո ծածկում ենք երրորդ շերտով ու ողջ տորթի վրա կրեմ քսում, ինչի վրա էլ լցնում ենք ծիրանի ջեմը:
Տորթը սառեցնում ենք:
Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: 40 գր շոկոլադն ու կարագը գոլորշու վրա հալեցնում ենք և մի քիչ հովացնում:
- Շոկոլադե ջնարակն անկանոն շարժումներով լցնում ենք տորթի վրա, կողքերը ցանում ենք 30 գր քերած շոկոլադ և տորթը 3-5 ժամով տեղափոխում սառնարան:
Տորթ Պրահա կարելի է պատրաստել ցանկացած առիթով ու վայելել ընտանիքի անդամների կամ էլ հյուրերի հետ. բոլորն էլ շատ գոհ կմնան նման հյուրասիրությունից 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez. Knereq ays ,,Praga ,, torti mej
soda cka?
Բարև Ձեզ, կոնկրետ այս բաղադրատոմսի համար մեզ սոդա անհրաժեշտ չէ 🙂
Բիսկվիթը չի բարձրանում,մի քանի անգամ պատրաստել եմ ընդհանրապես չի բարձրանում ՚ ոնց գրվածա այդպես էլ անում եմ , ինչիցա որ չի ստացվում?
Սիրելի Սվետլանա, դա կարող է կախված լինել ալյուրի որակից, սպիտակուցները լավ չհարելուց, ինչպես նաև թխվելու ընթացքում ջեռոցի դուռը բացելուց։ ։)