- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-50 minutes
Տորթ Սնիկերս
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 200 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ալյուր - 200 գր
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 500 մլ
- կարագ - 200 գր
- գետնանուշ - 200-300 գր
- կրեկեր - 200 գր (քաղցր)
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները 5 րոպե հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և 10 րոպե ևս հարում։ Ավելացնում ենք դեղնուցներն ու կրկին հարում։ Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը։ Խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։ Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված քանդովի ձևամանի մեջ։ Բիսկվիթը 40-50 րոպե թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ (լուցկու հատիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է)։
- Այդ ընթացքում սկսում ենք կրեմը պատրաստել։ Լվացած գետնանուշը թավայի մեջ չորացնում ենք և մաքրում։ Կրեկերը կտորների ենք բաժանում։
- Խտացրած կաթն ու կարագը լավ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք գետնանուշն ու կրեկերը և լավ խառնում ենք։ Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք և 3 մասի բաժանում։ Ներքևի շերտի վրա կրեմ ենք քսում և երկրորդ շերտով ծածկում, ապա երկրորդ շերտի վրա ենք կրեմ քսում և ծածկում ենք երրորդ շերտով:
- Տորթը ամբողջությամբ պատում ենք կրեմով ու տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի կրեմը մի քիչ սառչի։
- Այժմ ձևավորում ենք` ըստ ցանկության … Կարող ենք շոկոլադապատել. 100 գր շոկոլադը հալեցնում ենք և 3 ճ/գդ կաթի հետ խառնում, այնուհետև բիսկվիթը ամբողջությամբ շոկոլադապատում ենք։ Կարող ենք քերած շոկոլադ լցնել կամ կակաո… Այս նկարի մեջ տորթը պատված է գետնանուշի բարակ տաշեղներով, իսկ վրան սնիկերսի բարակ կտրատած կտորներ են դրված։
Տորթ սնիկերս պատրաստելիս, քանդովի ձևաման ունենալը պարտադիր չէ, կարող ենք սովորական ձևամանի մեջ պատրաստել։ Որպեսզի թխվածքն ավելի համեղ լինի, գետնանուշը պետք է լավ բովենք, որ խոնավ չլինի։
Եթե ժամանակ չունենք, կես ժամվա ընթացքում էլ կարող ենք պատրաստել, բայց արդեն խանութից գնված պատրաստի շերտերով (լիկյորով ցողում ենք, որպեսզի շերտերը ներծծվեն և փափուկ լինեն) 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk pxrezucich xarnem alyuri het nor awelaznem
Նելլի ջան, ցանկալի է նախապես խառնել ալյուրի հետ, նոր ավելացնել 🙂
isk biskviti mej karag chka? vorpeszi shat chor chstacvi
Սա թեթև բիսկվիթային խմորի բաղադրատոմս է, որտեղ կարագ չեն օգտագործում, քանի որ վերջինիս թեթևակի ծանրացնում է խմորը 🙂 Իսկ եթե վախենում եք բիսկվիթի չոր ստացվելուց, ապա կարագը այդ հարցում առանձնապես չի օգնի. նման դեպքերում կարող եք բիսկվիթը ներծծել օշարակով, կաթով, մրգային հյութով կամ լիկյորով 🙂
?
Isk kreker@ partadir e
Здравствуйте,как можно найти рецепт «микадо»
Здравствуйте дорогая Лиа, рецепты «Микадо» можете найти здесь http://www.cooks.am/?s=%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1%D5%A4%D5%B8