- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Տորթ «Սնիկերս» բեզեով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կակաոյի փոշի - 3 ճ/գ
- շաքարավազ - 200 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 200 գր
- կաթ - 150 մլ
- բուսայուղ - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 2,5 թ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- ջուր - 100 մլ
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 300 գր
- Միջուկի համար՝
- արախիս բոված - 250 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
- կարագ - 180 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ սև - 200 գր
- սերուցք (յուղայնությունը՝ 30% և ավելի) կամ թթվասեր - 200 մլ
- Անուշահյութի համար՝
- սերուցք - 5 ճ/գ
- ջուր - 4-5 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բեզեն, որի համար սպիտակուցները հարում ենք ՝ կամաց-կամաց ավելացնելով 300 գր շաքարավազը։
- Պերգամենտի վրա 22 սմ տրամագծով շրջան ենք նկարում, այն պատում ենք կարագով, ապա լցնում սպիտակուցային զանգվածը։
- Թխում ենք 2-2,5 ժամ 110-120 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
- Պատրաստում ենք բիսկվիթը, որի համար ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, ապա ավելացնում ենք վանիլինն ու սովորական շաքարավազը։
- Առանձին տարայի մեջ լավ հարում ենք ձուն, ապա ավելացնում կաթն ու բուսայուղը և թեթևակի հարում ենք։
- Ձվային զանգվածին մաս-մաս ավելացնում ենք ալրային զանգվածն ու ստանում ոչ շատ պինդ զանգված։
- Խմորը լցնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ և 40-50 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Բիսկվիթը սառելուց հետո բաժանում ենք երկու հավասար մասերի։
- Սկսում ենք պատրաստել միջուկը, որի համար արախիսը լցնում ենք տապակի մեջ ու 10 րոպե տապակելուց հետո հանում ենք կրակի վրայից ու կեղևահանում։
- Այնուհետև արախիսը լցնում ենք բլենդերի մեջ ու հարում ենք՝ ստանալով ոչ շատ մանր կտորներ։
- Կրեմի համար 1-2 րոպե հարիչի օգնությամբ հարում ենք կարագը։
- Ավելացնում ենք եփած խտացրած կաթն ու շարունակում ենք հարել՝ ստանալով միասեռ զանգված։
- Բիսկվիթային շերտերից մեկը դնում ենք մեծ ափսեի մեջ, պատում ենք սերուցքի ու ջրի խառնուրդով։
- Առաջին շերտը պատում ենք կրեմով ու արախիսի կտորներով։
- Դնում ենք բեզեն ու կրկին պատում ենք կրեմի ու արախիսի շերտերով։
- Դնում ենք բիսկվիթային երկրորդ շերտը, պատում ենք անուշահյութով։ Եթե բեզեն բիսկվիթային շերտերից ավելի մեծ է ստացվել, ապա դանակի օգնությամբ հավասարեցնում ենք։
- Այժմ պատրաստում ենք գանաշը, որի համար շոկոլադը մանրացնում ու լցնում ենք խորը տարայի մեջ։
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տաքացնում ու լցնում ենք շոկոլադե կտորների վրա։ Ձեռքվ լավ հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ շոկոլադե զանգված, որից հետո թողնում ենք, որ սառչի։ Եթե գանաշը պինդ չի լինում, դնում ենք սառնարանում, որպեսզի պնդանա ու վերածվի կրեմային զանգվածի։
- Տորթը պատում ենք գանաշով ու զարդարում արախիսով, որից հետո 3-4 ժամ թղնում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։
Համեղ տորթ տոնական սեղանները զարդարելու կամ ամենօրյա թեյախմությունները տոն դարձնելու համար։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Барев дзез. Иск безен 2-2,5 ЖАМ петк э епенк??
Բարև Ձեզ, սիրելի Անի: Այո, բեզեն թխում են 2-2.5 ժամ, քանի որ 110-120 աստիճան տաքացրած ջեռոցում այն դանդաղ ու հավասարաչափ է թխվում: 🙂
Асканали Э. Ухаки шат еркар твац))
Шноракалутюн етакркир бахадратомси амар. Ампайман кпордзем.
Սիրելի Անի, շնորհակալ ենք մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ Անպայման փորձեք, համոզված ենք, որ շատ համեղ կստացվի։ ։)