- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ Սնիկերս
Բաղադրիչներ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 300 գր
- կեֆիր - 100 մլ
- կակաո - 4 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- խտացրած կաթ - 100 գր
- խտացրած կաթ եփված - 100-150 գր
- կրեկեր - 100 գր
- գետնանուշ - 100-150 գր
- շոկոլադ սև - 100 գր
- ձու - 4 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթները: Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից: Սպիտակուցները շաքարավազի հետ լավ հարում ենք, այնուհետև հատ առ հատ ավելացնում դեղնուցները:
Կեֆիրն ու կակաոն խառնում ենք, լցնում խմորի մեջ, ինչից հետո էլ ավելացնում ենք փխրեցուցիչի և աղի հետ մաղած ալյուրը:
- Ձևամանը բուսայուղապատում ենք, վրան ալյուր ենք ցանում, լցնում ենք խմորի կեսը և 35 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Այնուհետև թխում ենք երկրորդ խմորը (բաղադրիչների նշված քանակությունից ստացվում է 2 բիսկվիթ, սակայն ցանկության դեպքում կարող ենք պատրաստել 1-ը և բաժանել 2 մասի):
- Գետնանուշը թավայի մեջ մի փոքր տաքացնում ենք, կրեկերը՝ մանրացնում, բայց փշրանքների չենք վերածում:
- Կրեկերները, գետնանուշը և եփած խտացրած կաթը խառնում ենք:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքն ու խտացրած կաթը լավ հարում ենք:
- Առաջին բիսկվիթի վրա լցնում ենք գետնանուշով զանգվածը, վրան լցնում կրեմը և դնում ենք երկրորդ բիսկվիթը:
՛ - Այնուհետև կրեմապատում ենք նաև տորթի կողքերը:
- Շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա: Ցանկության դեպքում զարդարում ենք և տորթը 2 ժամով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք շատ համեղ տորթ Սնիկերս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ձևամանի րափը կասեք