- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ-սուֆլե բալով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 160 գր
- կարագ - 150 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- ալյուր - 5 ճ/գդ
- կակաո - 280 գր
- Սուֆլեի համար`
- հյութ բալի - 400 մլ
- շաքարավազ - 75 գր
- ժելատին - 30 գր
- շաքարի փոշի - 7 ճ/գդ
- յոգուրտ մրգային - 200 գր (բալի)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- Ջնարակի համար`
- կակաո - 35 գր
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը հարում ենք, ավելացնում շաքարավազը, կրկին հարում ենք, որից հետո ավելացնում ենք հալեցրած կարագը, կակաոն ու փխրեցուցիչը: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում: Բիսկվիթը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն` պատրաստ է:
Պատրաստում ենք սուֆլեն: Ժելատինը թրջում ենք շատ քիչ քանակության ջրի մեջ:
Սառը սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք, այնուհետև լցնում ենք բալի հյութն ու յոգուրտը և կրկին լավ հարում: Ժելատինը միկրոալիքային վառարանում տաքացնում ենք, ինչից հետո լցնում ենք սերուցքով զանգվածի մեջ և կրկին հարում:
- Հավաքում ենք տորթը: Քանդվող ձևամանի մեջ դնում ենք բիսկվիթը, վրան լցնում սուֆլեն և 5-6 ժամով տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք ջնարակը: Կաթսայի մեջ տաքացնում ենք ջուրն ու կակաոն: Լավ խառնելով ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Տորթը հանում ենք սառնարանից, վրան լցնում ջնարակը և զարդարում ըստ ցանկության:
- Ահա և վերջ:
Այս անգամ պատրաստեցինք հրաշալի տորթ- սուֆլե 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: