- Prep Time: 15 minutes
Տորթ-սուֆլե
Բաղադրիչներ
- ընկույզ - 1,5 բաժակ
- չամիչ - 1 բաժակ
- ձիթայուղ - 1 ճ/գ
- կոկոսի քերուկ - 3 ճ/գ
- ելակ - 1 բաժակ
- Սուֆլեի համար՝
- հնդկական ընկույզ - 1 բաժակ
- յուղ կոկոսի - 0,5 բաժակ
- մեղր - 0,5 բաժակ
- ազնվամորի - 0,5 բաժակ
- ջուր - 0,5 բաժակ
- վանիլին
- Շոկոլադե գլազուրի համար՝
- յուղ կոկոսի - 0,5 բաժակ
- մեղր - 0,5 բաժակ
- ջուր - 0,5 բաժակ
- կակաո - 4 ճ/գ
- վանիլին
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ ընկույզը բլենդերով հարում ենք։ Այնուհետև մանրացնում ենք չամիչը, որին ավելացնում ենք ձիթայուղն ու բլենդերով հարում ենք։
- Ստացված զանգվածը ձեռքերով խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք կոկոսի քերուկով պատված ձևամանի մեջ։
- Եթե տորթը ձմռանն եք պատրաստում, ապա կարող եք օգտագործել սառեցրած հատապտուղներ։ Այս դեպքում սառեցրած ելակը կտրատում ու լցնում ենք խմորային զանգվածի վրա։
- Տորթը պահում ենք սառնարանում ու պատրաստում ենք սուֆլեն, որի համար հնդկական ընկույզը բլենդերով մանրացնում ենք, ավելացնում ենք կոկոսի յուղը, մեղրը, ազնվամորին, վանիլինն ու ջուրը և բլենդերով հարում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք ելակի վրա ու կրկին թողնում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք շոկոլադե շերտը, որի համար կոկոսի յուղը, մեղրը, ջուրը, կակաոն, վանիլինը խառնում և լցնում ենք սուֆլեի վրա, ապա հավասար տարածում։
- Թողնում ենք սառցախցիկում 2-3 ժամ, որից հետո հանում ենք, դուրս ենք բերում ձևամանից ու զարդարում ենք ըստ ցանկության։
Առանց շաքարավազի, ալյուրի ու ձվի տորթը շատ համեղ է՝ շոկոլադի, սուֆլեի, ելակե միջուկի ու ընկուզային խմորի համադրությամբ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: