Տորթ «Սպարտակ»
Բաղադրիչներ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 100 գր
- ալյուր - 350 գրամ
- կակաոյի փոշի - 30 գրամ
- սոդա - 1 թ/գ
- Կրեմի համար՝
- Թթվասեր 25-30% յուղ. - 350 գր
- Շաքարավազ - 130 գրամ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30գր
- ձու - 1 հատ
- կարագ - 200գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Մեղր, շաքարավազը, փափկած կարագը խառնում ենք և և դնում ջրային բաղնիքի վրա:
- Պահում ենք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնում մինչև շաքարավազը ամբողջովին կհալի: Հանում ենք բաղնիքի վրայից, ավելացնում սոդա, ձու և խառնում:
- Ավելացնում ենք կակաոյի փոշի, ալյուր և հունցում խմորը:
- Խմորը բաժանում ենք 8 կտորների: Յուրաքանչյուր կտորը ( 2-3 մմ հաստությամբ) երկու կողմից պատում ենք պերգամենտային թղթով և գրտնակում : Հեռացնում ենք պերգամենտային թղթի վերին շերտը և կորժը թխում ջեռոցում 6-8 րոպե 180 աստիճանում: Պատրաստի կորժերը շրջանաձև կտրում ենք:
Պատրաստում ենք կրեմը:
- Թթվասերը, շաքարը, ձուն, օսլան, դնում ենք կաթսայի մեջ: Խառնում ենք, դնում մարմանդ կրակի վրա, անդադար խառնում մինչև թանձրանալը: Լցնում ենք ամանի մեջ:
- Ծածկում ենք փայլաթիթեղով և սառեցնում:
- Կարագը հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք: Չդադարելով հարելը, ավելացնում ենք թթվասեր (մի քանի գդալ):
- Կրեմը քսում ենք կորժերին ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
- Դնում ենք սառնարան 8-12 ժամով և մատուցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: