- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-35 minutes
Տորթ Սրտիկ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 2,5 բաժակ
- աղ - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- շաքարավազ - 1,5 բաժակ
- վանիլին - 0,5 թ/գդ
- սննդի գունանյութ - 1 թ/գդ (հեղուկ, կարմիր)
- ձու - 2 հատ
- կարագ - 110 գր
- կեֆիր - 1 բաժակ
- սոդա - 1 թ/գդ
- քացախ - 1 ճ/գդ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 330 գր
- կարագ - 115 գր (սենյակային ջերմաստիճանի)
- վանիլին - 1 թ/գդ
- շաքարի փոշի - 2-3 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Հագեցած կարմիր գույն ստանալու համար հեղուկ սննդային ներկը խառնում ենք
կակաոյի հետ։ Զանգվածը պատառաքաղով ենք տրորում, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Ահա այսպիսի մածուկ է ստացվում։
- Առանձին ամանի մեջ ալյուրն ու փխրեցուցիչը մաղում ենք և այդ զանգվածի մեջ ենք
ավելացնում խմորի համար նախատեսված բոլոր չոր բաղադրիչները։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում խմորի համար նախատեսված բոլոր հեղուկ բաղադրիչները և ներկով մածուկը։ Չոր և հեղուկ բաղադրամասերը միացնում ենք իրար և հարիչով կամ թիակով լավ խառնում։ Խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում` մինչև պատրաստ լինի (փայտիկով փորձում ենք, եթե փայտիկը թխվածքի միջից չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է)։ - Յուղաթղթից սիրտ ենք կտրում։ Այն դնում ենք թխվածքի վրա և սկսում ենք
պատրաստի թխվածքին սրտի տեսք տալ։ Կարող ենք միանգամից սրտաձև ձևամանի մեջ թխել, բայց այդ ժամանակ թավշյա փշրանք չենք ունենա, որը ստանում ենք կտրված եզրերից։
- Պատրաստում ենք կրեմը. մասկարպոնեն, կարագը, շաքարի փոշին և վանիլինը
միացնում ենք իրար։ Հարիչով հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք և 30
րոպեով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի թանձրանա։
Կտրված եզրերը փշրում ենք` ձեռքով կամ կոմբայնով։
- Արդեն սառած սրտերը (շերտերը) պատում ենք կրեմով։ Ձևավորում ենք թավշյա
փշրանքով։ Հոյակապ թավշյա քաղցր սիրտ ենք ստանում։
- Բարի ախորժակ։
Սիրո տոնին մարդիկ սրտերով բացիկներ, կոնֆետ, տորթ սրտիկ և շատ այլ բաներ են նվիրում միմյանց։ Իսկ երբևէ մտածել ե՞ք, թե ինչու է սիրտն ընկալվում որպես սիրո խորհրդանիշ։ Եթե ուշադիր նայենք, կարապների գլուխներն ու վզի հիմնամասերը սիրտ են ձևավորում։ Երբ կարապներն արևամուտի ժամանակ միմյանց ընդառաջ են գալիս` կարմիր գույն են երևում։ Ինչպես հայտնի է զույգ կազմած կարապները ողջ կյանքում միասին են մնում` այդպիսով խորհրդանշելով հավատարմություն և նվիրվածություն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk guyniz biskwiti shert chi barzranum?
Նելի ջան, գունանյութը բացարձակ չի խանգարում բիսկվիթին լավ բարձրանալ, եթե, իհարկե, անորակ չէ 🙂
Ayo lsel ei gunanyutow patrastelu masin isk karox enq ayn gnel supermarketneriz uxaki chgitem worn e aweli law hexuk te poshi
Իհարկե, հեղուկ գունանյութերը ավելի լավ հագեցած գույն են հաղորդում: Բոլոր սուպերմարկետներում վաճառվում են, հեշտությամբ կարող եք ձետք բերել 🙂
Shat lavner shnorakalucyun
Անուշ արեք հարգելի մասնակից 🙂
Hargeli hexinak, xndrum em greq tramagicy dzevamani
Կարող եք 21, 23 սմ-անոց ձևաման օգտագործել 🙂
Isk inch barcrityamb biskvite stacvum
Բարև Ձեզ, եթե ամեն ինչ ըստ ցուցումների անեք, կստացվի 8-10 սմ-անոց բիսկվիթ 🙂
Karagy petqe senyakayin jermastichani lini?
Այո 🙂
Juraqanchur biskviti barcrutyuny 8-10ym e linelu, te bolory miasin?
Բարև ձեզ։ 2֊3 բաժակ շաքարի փոշին շատ չ՞ի
Բարև Ձեզ Հայարփի ջան, Սրտիկ տորթի համար մեզ հենց այդքան շաքարի փոշի է պետք 🙂
Իսկ մասկարպոնեն ինչով կարող ենք փոխարինել?
Սիրելի Հայկուշ, առաջարկում ենք մասկարպոնեն փոխարինել կաթնաշոռով (այն պետք է չլինի հատիկավոր) կամ տորթը պատրաստել մեկ այլ՝ սպիտակուցային եփովի կրեմով, որի պատրաստման եղանակին կարող եք ծնոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%8D%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%83%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4/
Xndrem kaseq inch jermastichanov petk e patrastel
Սիրելի Քրիստի, թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: 🙂
Nereceq kaseq shrjanadzev dzevaman chunenalu
depqum inch anel?
Սիրելի Նինա, կարող եք թխել ցանկացած ձևամանի մեջ, այնուհետև՝ թխվելուց հետո, որևէ շրջանաձև տարայով ստանալ կլոր խմորաշերտ։ 🙂