- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Տիրամիսու
Բաղադրիչներ
- սուրճ լուծվող - 1 բաժակ
- կաթ - 200 մլ
- պանիր մասկարպոնե - 300 գր
- կաթնաշոռ - 500 գր
- թխվածքաբլիթ - 15-22 հատ (Սավոյարդի)
- շաքարավազ - ըստ ճաշակի
- լիկյոր - 30 գր (սրճային)
- ժելատին - 15 գր
Քայլերի հաջորդականություն
- Նախօրոք պատրաստում ենք սուրճը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները լավ հարում ենք, մեկ այլ ամանի մեջ հարում ենք դեղնուցներն ու շաքարավազը: Տաք կաթի մեջ լուծում ենք ժելատինը:
Մեկ ուրիշ ամանի մեջ հարում ենք կաթնաշոռն ու մասկարպոնեն: Ավելացնում ենք կաթնային ու դեղնուցային զանգվածները:
- Այնուհետև ավելացնում ենք սպիտակուցային զանգվածն ու թիակով խառնում:
Սուրճի մեջ լցնում ենք սրճային լիկյորը:
- Սիլիկոնե ձևամանի մեջ կակաո ենք շաղ տալիս: Լցնում ենք մասկարոպոնեով զանգվածը, այնուհետև Սավոյարդիները թաթախում ենք լիկյորային խառնուրդի մեջ և լցնում կրեմի վրա: Կրկին շաղ ենք տալիս կակաոն ու գործողությունը կրկնում ևս մեկ անգամ:
- Վրան կրեմ ենք քսում:
- Տորթ Տիրամիսուն 2 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Տորթ Տիրամիսու … էլ ի՞նչը կարող է լինել ավելի համեղ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq isk panri ev katnashori poxaren kareli e slivka u harac beze ogtagorcel?
Բարև Ձեզ, ցանկալի է մանսարպոնեով պատրաստեք, սակայն Ձեր նախընտրած տարբերակն էլ շատ համեղ կստացվի 🙂