- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 45-50 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ «Տրյուֆել»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 150 գր
- ձու - 4 հատ
- վանիլին - 1 պտղունց
- Շոկոլադե տրյուֆելների համար՝
- շաքարավազ - 1,5 բաժակ
- ջուր - 0,5 բաժակ
- կարագ - 100 գր
- կակաո - 5 ճ/գդ
- կաթի փոշի - 400 գր
- ընկույզ - 100 գր
- Եփովի շոկոլադային կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- շաքարավազ - 75 գր
- կաթ - 375 գր
- շոկոլադ սև - 100 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 10 ճ/գդ
- շաքարավազ - 7 ճ/գդ
- կոնյակ - 2 ճ-գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե տրյուֆելներ ահա այս եղանակով:
Պատրաստում ենք դասական բիսկվիթ ահա այս բաղադրատոմսով:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրը, կոնյակն ու շաքարավազը կրակին տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի և հովացնում ենք:
Պատրաստում ենք եփովի շոկոլադային կրեմը: Դեղնուցները շաքարավազի ու օսլայի հետ հարում ենք այնքան, մինչև փքուն սպիտակ զանգված ստացվի: Կաթը հասցնում ենք եռման, կրակից վերցնում, խառնում ու խառնելը չդադարեցնելով՝ բարակ շիթով ավելացնում ենք դեղնուցային խառնուրդը: Նորից լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև խտանալը: Այնուհետև վերցնում ենք կրակից:
- Ավելացնում ենք մանրացրած շոկոլադն ու խառնում այնքան, մինչև շոկոլադը լրիվ ձուլվի: Լցնում ենք կաթսայի մեջ, ծածկում թաղանթով ու դնում սառնարանը:
- Հավաքում ենք տորթը: Առաջին շերտը դնում ենք սկուտեղին, օշարակով առատ տոգորում, վրայից տարածում կրեմի շերտը: Ծածկում ենք երկրորդ շերտով, ափով թեթևակի սեղմում, օշարակով տոգորում և կրեմ քսում: Ծածկում ենք վերջին շերտով, որը նույնպես օշարակով տոգորում ենք: Տորթի երեսն ու կողքերը պատում ենք կրեմի հավասար շերտով, լցնում տրյուֆելների կտորները և զարդարում ամբողջական տրյուֆելներով:
- Տորթն առնվազն 12 ժամով դնում ենք սառնարան:
- Վայելում ենք:
Եթե սիրում եք տրյուֆել , ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
karox e petq e kakao avelacnel guyny aveli mug stanalu hamar
Բարև Ձեզ, այո, կարող եք փոքր-ինչ կակաո ավելացնել ու կստանաք առավել հագեցած գույն 🙂
kam es epovi kremi mej vonc karox e karag chlinel???
Բարև Ձեզ: Այս բաղադրատոմսի մեջ կարագ չի օգտագործվում, քանի որ մեզ պետք է շատ նուրբ կրեմ ստանալ, սակայն, եթե Ձեզ կրեմի խտությունը դուր չի գալիս, կարող եք մի փոքր կարագ ավելացնել: 🙂
kam es epovi kremi mej karag chka?
shorhakalutyun shat
shorhakalutyun))
shorhakalutyun )) kkisvem ardyaunqnerov)
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
)) kkisvem ardyaunqnerov)