- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Տրյուֆել
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 500 գր
- ձու - 9 հատ
- շաքարավազ - 120 գր
- կարագ - 225 գր
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 50 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք և դեղնուցները լավ հարում շաքարավազի հետ:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք շոկոլադն ու կարագը և մարմանդ կրակին հալեցնում:
- Միացնում ենք դեղնուցային և շոկոլադային զանգվածները: Սպիտակուցները կիտրոնի աղի հետ լավ հարում ենք և զգուշությամբ լցնում մեր նախորդ զանգվածի մեջ:
- Ձևամանի տակը փայլաթիթեղ ենք փռում, իսկ կողքերը ծածկում յուղաթղթով:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
- Ժամանակը լրանալուն պես ջեռոցն անջատում ենք և խմորը թողնում ներսում, որպեսզի հովանա: Լրիվ հովանալուց հետո մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Մատուցելուց 1 ժամ առաջ տորթը հանում ենք սառնարանից, վրան շաքարի փոշի և քերած շոկոլադ ցանում:
- Ահա և վերջ:
Նման համեղ տորթ տրյուֆել Դուք դեռ չեք կերել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez,inchpes eq?nereceq isk kremov tryufeli baxadratoms chuneq?naxapes shnorhakalutyun
Բարև Ձեզ, Անահիտ ջան, բոլոր Տրյուֆելների բաղադրատոմսերը կարող եք գտնել այստեղ՝
http://www.cooks.am/?s=+%D5%BF%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%86%D5%A5%D5%AC&Submit=Search+Site
Բարև Ձեզ, չափաբաժինները կարող եք կրկնապատել 🙂
Axorjeli tesq uni
Շնորհակալություն 🙂
nereceq aranc alyuri e patrastvum
Բարև Ձեզ, այո, այս բաղադրատոմսի համար մեզ ալյուր անհրաժեշտ չէ 🙂