- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Տրոպիկանա»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 100 մլ
- կարագ - 100 գր
- կաթ - 100 մլ
- ալյուր - 200 գր
- աղ - 0.5 թ/գդ
- ձու - 5 հատ
- Եփովի կրեմի համար՝
- կաթ - 500 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- շաքարավազ - 160 գր
- ալյուր - 40 գր
- ձու - 2 հատ
- կարագ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Ինչպես նաև՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- բալ - ըստ ճաշակի
- բանան - ըստ ճաշակի
- դեղձ - ըստ ճաշակի
- խնձոր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի խմորը ահա այս բաղադրատոմսով:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթը շաքարավազի կեսի (80 գր) ու վանիլինի հետ եռացնում ենք: Ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու մնացած շաքարավազը (80 գր), ավելացնում ձվերն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը: Տաք կաթը քիչ-քիչ լցնում ենք ձվային խառնուրդի մեջ՝ արագ-արագ խառնելով, որպեսզի ձուն չմակարդվի: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մարմանդ կրակին:
Կրեմը եփելիս հարկավոր է փայտե թիակով անընդհատ խառնել, մինչև որ կրեմը լավ խտանա (5-10 րոպե): Եփված տաք կրեմի մեջ լցնում ենք կարագն ու խառնում այնքան, մինչայն լուծվի:
Զանգվածը ծածկում ենք թաղանթով, այնպես, որ վերջինս կիպ կպչի կրեմի մակերևույթին և մի քանի ժամով տեղափոխում սառնարանը: Արդեն պատրաստ կրեմի մեջ կարելի է ավելացնել հարած սերուցք:
Յուղաթղթի վրա ուրվագծում ենք մեր ապագա տորթը, որպեսզի բոլոր շերտերը հավասար չափսեր ունենան: Եփովի խմորը սկզբում լցնում ենք եզրագծով:
- Հետո արդեն ուղղանկյան ներսում խմորով վանդակներ ենք գծում:
- Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև կարմրելը:
- Ստացվում է 25 х 18 չափսի 4 շերտ:
- Շերտերի անցքերի մեջ մրգեր ենք դնում, հետո վրան կրեմ քսում: Կամ էլ` ընդհակառակը:
- Կրեմը քսում ենք, հետո դնում մրգերը, ծածկում մյուս շերտով ու թեթևակի սեղմում:
- Վրայի շերտին մրգեր չենք դնում:
- Զարդարում ենք սերուցքով:
- Իսկ կրեմի վրա արդեն դասավորում ենք մրգերը:
- Դնում ենք սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի ու սառչի:
- Ահա և վերջ:
«Տրոպիկանա» տորթ կարելի է պատրաստել նաև ցանկացած այլ եփած խմորով ու եփած կրեմով: Մրգերի ընտրությունը նույնպես թողնում ենք Ձեր հայեցողությանը, քանի որ ամեն անգամ դրանք կարող են տարբեր լինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: