- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15-20 minutes
Տորթ Օպերա
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- նուշ - 200 գր
- շաքարավազ - 210 գր
- ալյուր - 50 գր
- կարագ - 30 գր
- ձու - 4 հատ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- Բիսկվիթը ներծծելու համար՝
- ջուր - 80 մլ (տաք)
- սուրճ լուծվող - 1 ճ/գդ
- շաքարավազ - 40գր
- Սրճային կրեմի համար՝
- կարագ - 130 գր
- շաքարավազ - 70 գր
- ջուր - 50 մլ +1 ճ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- սուրճ լուծվող - 1 ճ/գդ
- Գանաշի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 գր
- կարագ - 50 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 գր
- շաքարավազ - 120 գր
- կակաո - 30 գր
- ժելատին - 7.5 գր
- ջուր - 3 ճ/գդ
- Զարդարելու համար՝
- շոկոլադ սպիտակ - 1/4 սալիկ (կամ սև)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նուշի ալյուրը։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում, 5 րոպե թողնում, այնուհետև կեղևազրկում:
- Նուշը 80-100 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-60 րոպե չորացնում ենք։ Կամ էլ նուշը բնական ճանապարհով ենք չորացնում, բայց այդ դեպքում 1-2 օր այն պետք է սենյակային ջերմաստիճանում թողնենք։ Պետք է լավ չորացնել, քանզի խոնավ նուշը դժվար կլինի աղալ։
- Նուշը լցնում ենք սրճաղացի կամ կոմբայնի մեջ և ալյուրի ենք վերածում։
- Նուշը մաղում ենք, եթե մեծ կտորներ կան մանրացնում ենք:
- Պետք է 150 գր մանր աղացած նուշի ալյուր ստանանք։
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Սպիտակուցները շաքարավազի կես մասի հետ հարում ենք, մինչև կայուն փրփուր ստանանք։
- Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում նուշի ալյուրը, ձուն, սովորական ալյուրն ու շաքարավազի մյուս կեսը։
- Խառնում ենք այնքան մինչև համասեռ դառնա։
- Մաս առ մաս ավելացնում ենք հարած սպիտակուցները, թիակով զգուշորեն վերից վար շարժումներով խառնում ենք, աշխատում ենք այնպես անել, որ զանգվածը չնստի։
- Ավելացնում ենք հալեցրած և սառեցրած կարագը։ Դա նույնպես վերից վար շարժումներով զգուշորեն խառնում ենք։
- Զանգվածը լցնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք մոտ 15-20 րոպե` մինչև ոսկեգույն դառնա։
- Պատրաստի բիսկվիթն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Բիսկվիթը խոնավեցնելու համար սուրճի վրա տաք ջուր ենք լցնում, ավելացնում ենք շաքարավազն ու խառնում։ Ամբողջությամբ սառեցնում ենք։
- Պատրաստում ենք սրճային կրեմը։ Սուրճի վրա ենք լցնում 1 ճ/գդ տաք ջուրը։ Խառնում ենք այնքան մինչև սուրճն ամբողջությամբ լուծվի, սառեցնում ենք։ Հաստ տակով կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազը, ավելացնում ենք ջուրը։ Դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և օշարակը եփում ենք մինչև 110 աստիճանի հասնի, կամ միջին ուժեղության կրակի վրա` մոտ 5 րոպե եփում ենք։
- Մինչ օշարակը կեփվի, դեղնուցները հարիչով հարում ենք, մինչև փրփրեն։ Այնուհետև եռացող օշարակը բարակ շիթով լցնում ենք դեղնուցների վրա` միաժամանակ խառնելով։ Զանգվածն այնքան ենք խառնում, մինչև միասեռ դառնա։ Սառեցնում ենք։
- Փափկած կարագը և սրճային լուծույթը մաս առ մաս ավելացնում ենք այդ զանգվածին, հարում ենք մինչև միասեռ դառնա։ Կրեմը պատրաստ է, դնում ենք սառնարանը։
- Պատրաստում ենք գանաշը։ Շոկոլադը կտորների ենք բաժանում և լցնում ենք ամանի մեջ։ Սերուցքը լավ տաքացնում ենք և լցնում շոկոլադի վրա, ապա ավելացնում ենք կարագը և սկսում խառնել։
- Սկզբում կարող է թվալ, թե զանգվածը միասեռ չէ, բայց շարունակում ենք ակտիվ խառնել, մինչև զանգվածը համասեռ, թանձր և փայլուն դառնա։ Եթե ջնարակը շատ ջրիկ է, որոշ ժամանակով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի թանձրանա։
- Սկսում ենք տորթը հավաքել։ Բիսկվիթը 2 մասի ենք բաժանում։
- Բիսկվիթի ոչ հարթ կողմի վրա ենք լցնում սուրճի կեսը, որպեսզի ներծծվի։
- Վրան ենք լցնում սրճային կրեմի կեսը և թիակով լավ հավասարեցնում ենք։
- Երկրորդ շերտի վրա ենք լցնում ողջ գանաշը և լավ հավասարեցնում ենք ( ջնարակը լցնում ենք շերտի հակառակ երեսի վրա )։
- Երկրորդ շերտը զգուշորեն շրջում ենք առաջին շերտի վրա ( սրճային կրեմն ու գանաշը իրար վրա են )։ Երկրորդ շերտը մնացած սուրճով ներծծում ենք։
- Վրան ենք լցնում մնացած սրճային կրեմը։ Տեղափոխում ենք սառնարանը, մինչև ջնարակը պատրաստելը։
- Պատրաստում ենք ջնարակը։ Ժելատինը ջրում թրջում ենք և 10 րոպե թողնում (կամ այնքան, ինչքան նշված է տուփի վրա)։ Հաստ տակով կաթսայի մեջ ենք լցնում սերուցքը, շաքարավազը և կակաոն։ Անընդհատ խառնելով խառնուրդը հասցնում ենք եռման աստիճանի, 1 րոպե ևս եփում ենք, մինչև թանձրանա։ Մի քիչ սառեցնում ենք, ավելացնում ենք արդեն ուռած ժելատինը, լավ խառնում ենք, մինչև ժելատինը լուծվի։ Պատրաստի ջնարակն ամբողջությամբ սառեցնում ենք։ Շատ կարևոր պահ է, քանի որ, եթե ջնարակը տաք կամ գոլ լինի, սրճային կրեմը կհալեցնի։
- Ջնարակը հավասարապես լցնում ենք տորթի ամբողջ մակերևույթով մեկ ( պարզապես լցնում ենք առանց քսելու և հավասարեցնելու )։ Ջնարակը ինքն իրեն ծորալու է։ Ստանում ենք իդեալական փայլուն մակերևույթ։ Տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ջնարակը լավ սառչի։
- Սպիտակ կամ մուգ շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։ Լցնում ենք խոհարարական պարկի մեջ (կամ սովորական փաթեթի մեջ` ծայրը կտրած) և տորթի վրա գրություն ենք թողնում։ Տորթը կարելի է այսպես մատուցել։
- Բայց, սովորաբար, այս տորթը մատուցվում է այսպես` կտրված եզրերով, այսպես ավելի շքեղ տեսք ունի։ Դրա համար բարակ, սուր և տաք դանակով կտրում ենք տորթի կողքերը` ամեն կողմից մոտ 1 սմ, յուրաքանչյուրից հետո դանակը մաքրում ենք։
- Ըստ ցանկության կարող եք նշել, թե ում է հասցեագրված Օպերա-ն։ Ահա և ախորժելի կտորը։
Դասական ֆրանսիական տորթ Օպերա . ուրախացրեք Ձեր մտերիմներին և հարազատներին այս անչափ համեղ և շքեղ տորթով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk klini vor slivken lini 28 tokosanoc?
Հնարավոր է, պարզապես կարող եք ջրով բացել կամ փոքր-ինչ քիչ քանակությամբ օգտագործել այս բաղադրատոմսի մեջ 🙂
Սերուցքի փոխարեն կարո՞ղ ենք թթվասեր օգտագործել
Արուս ջան, ավելի լավ է փոխարինեք բարձր յուղայնություն ունեցող կաթով 🙂
Լավ, շնորհակալ եմ 🙂
@ntir e shnorakalutyun
Շատ շնորհակալություն 🙂
shat shnorhakalutyu inckan karox eq hajeren baxadratomser greq
Tapaki chapsery kaseq, xndrum em
Բարև Ձեզ, 26,28 սմ-անոց ձևաման կարող եք վերցնել 🙂
իսկ կարող ենք խմորը 2 մասի բաժանել ու առանձին թխել
Բարև Ձեզ, այո, կարող եք նաև այդպես պատրաստել 🙂