- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ Օպերա
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 140 գր
- շաքարավազ - 140 գր
- ձվի դեղնուց - 5 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- ձվի սպիտակուց - 5 հատ
- ալյուր - 85 գր
- ալյուր նուշի - 60 գր
- Սրճային օշարակի համար՝
- սուրճ սև - 90 մլ
- շաքարավազ - 45 գր
- ջուր - 85 մլ
- լիկյոր - 15 մլ (սրճային)
- Գանաշի համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 30 գր
- վանիլին - 2 թ/գդ
- շոկոլադ սև - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120 մլ
- Վանիլային կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- վանիլին - 2 թ/գդ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 75 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 110 գր
- կարագ - 70 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 մլ
- լիկյոր - 10 մլ (սրճային)
- Մարցիպանի համար՝
- նուշ - 100 գր (մածուկ)
- շաքարի փոշի - 100 գր
- գլյուկոզա - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագը շաքարավազի կեսի հետ հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ, թեթև զանգված: Հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները, վանիլինն ու խառնում:
- Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև զանգվածը փրփրի: Աստիճանաբար ավելացնելով շաքարավազը՝ նորից հարում ենք այնքան, որ փափուկ զանգվածը լավ բարձրանա ու մանր պղպջակներ գոյանան: Այս զանգվածը զգուշորեն միացնում ենք դեղնուցներին: Նուշի ալյուրն ու սովորական ալյուրը խառնում ենք և զգուշությամբ միացնում ձվային զանգվածին:
- Խմորը հավասար շերտով տարածում ենք 30 x 40 սմ տապակի մեջ՝ տապակի տակ նախապես յուղաթուղթ փռելով: Թխում ենք 220 ջերմաստիճանում մոտ 10 րոպե: Հովացնում ենք: Բիսկվիթի մի կողքից կտրում ենք 20 սմ կողմերով երկու քառակուսի, հետո մնացած մասը բաժանում երկու հատ 10 x 20 սմ չափսերով կտորների: (տորթի շերտերը միացնելիս այդ փոքր կտորներն օգտագործելու ենք մեջտեղի շերտի համար):
Պատրաստում ենք սրճային օշարակը: Խառնում ենք բաղադրատոմսում նշված բոլոր բաղադրիչներն ու եռացնում:
Պատրաստում ենք գանաշը: Դեղնուցը շաքարավազի ու վանիլինի հետ խառնում ենք մինչև բաց գույնի փքուն զանգված ստանալը: Շոկոլադը փոքր կտորների ենք բաժանում, ավելացնում սերուցքն ու դնում կրակին: Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան:
Տաք սերուցքային զանգվածը միացնում ենք դեղնուցային զանգվածին և մեկ րոպե խառնում, մինչև շաքարավազը լրիվ հալվի: Հովացնում ենք:
Պատրաստում ենք վանիլային կրեմը: Կարագը լավ խառնում ենք:
Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք մինչև փրփուր գոյանա, հետո թուլացնում ենք հարիչի արագությունը, ավելացնում վանիլինն ու հարելը շարունակելով աստիճանաբար լցնում կարագը:
Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա, ավելացնում կարագը, խառնում մինչև համասեռ զանգված ստանալը: Կրակից վերցնում ենք, ավելացնում եգիպտացորենի օսլան ու լիկյորը: Անընդհատ խառնում ենք, մինչև զանգվածը սառչի: Խառնուրդը խտանալուց հետո քսում ենք տորթին:
Պատրաստում ենք մարցիպանը: Նուշի մածուկն ու գլյուկոզան դանդաղ հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին: Հարում ենք մինչև համասեռ զանգված ստանալը: - Հավաքում ենք տորթը: Մենք ունենք 2 հատ 20 սմ կողմերով քառակուսի բիսկվիթ և մեջտեղի շերտի համար երկու հատ 10 x 20սմ չափսերի բիսկվիթ: 20 x 20 սմ կողմերով մի բիսկվիթը շրջում ենք, վրան բարակ շերտով քսում հալեցրած շոկոլադը: Թողնում ենք սառչի, հետո շոկոլադապատ կողմը ներքև ենք շրջում ու դնում տորթի համար նախատեսված տակդիրի վրա:
Բիսկվիթի վրա սրճային օշարակ ենք լցնում, վրայից քսում գանաշը:
- Վրայից դնում ենք մեջտեղի շերտի համար նախատեսված կտորները՝ ափով թեթևակի սեղմելով, որպեսզի ամուր հպվեն գանաշին և սրճային օշարակ ենք ցողում:
Վանիլային կրեմին ավելացնում ենք սրճային օշարակը: Մոտավորապես 60 գր կրեմ առաձնացնում ենք, մնացածը հավասար շերտով քսում բիսկվիթի մակերևույթին: Վրայից դնում ենք մյուս բիսկվիթը՝ նորից թեթևակի սեղմելով: Ցողում ենք սրճային օշարակը, բարակ շերտով քսում մնացած կրեմը:
Մարցիպանը 3 սմ հաստությամբ գրտնակում ենք (տորթի մակերեսից փոքր-ինչ մեծ): Մարցիպանի շերտը դնում ենք տորթի վրա, տորթը ծածկում թխվածքի համար նախատեսված թղթով ու շրջում այնպես, որ մարցիպանը հայտնվի ներքևում:
- Տորթը դնում ենք սառնարանում և սառեցնում 4-6 ժամ: Սառնարանից հանում ենք, շրջում մարցիպանը դեպի վերև: Ջնարակը լցնում ենք մարցիպանի վրա, տարածում ու հարթեցնում: Նորից տեղափոխում ենք սառնարան, որպեսզի ջնարակը սառչի: Բարակ դանակը մտցնում ենք տաք ջրի մեջ, կողքերից զգուշորեն կտրում բիսկվիթի ու կրեմի ավելորդ մասերը:
- Ահա և վերջ:
Ահա և վերջ: Համաձայնե՛ք, որ այսպիսի նրբահամ տորթ պատրաստելու համար արժե ժամանակ ու ջանք չխնայել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Xndrum em ddumov apur patrastel sovorecreq
Բարև Ձեզ: Ահա դդումով ապուրի բաղադրատոմսը, որտեղ մանրամասն նկարագրված է պատրաստման եղանակը: 🙂
http://www.cooks.am/%D5%A4%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D5%BE-%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D6%80/