- Yield: 5-6 ժամ անց
- Prep Time: 45-50 minutes
- Cook Time: 40-45 minutes
Տորթ «Ֆերրերո Ռոշե»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 160 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- բուսայուղ - 60 մլ
- ջուր - 90 մլ
- վանիլին - 5 գր
- շաքարավազ - 160 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- կակաո - 2 ճ/գդ
- սուրճ լուծվող - 0,5 թ/գդ
- փխրեցուցիչ - 7 գր
- աղ - 2 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- նուտելլա - 2 ճ/գդ
- Ընկուզային պրալինեի համար՝
- շոկոլադ սպիտակ - 150 գր
- պնդուկ - 100 գր
- վաֆլի - 30 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- Ինչպես նաև՝
- լիկյոր - 50 գր
- սուրճ սև - 150 գր
- կոնֆետ Ferrero Rocher - 6 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցներն ու բուսայուղը թեթևակի հարում ենք: Կակաոն, սուրճն ու վանիլինը հնարավորինս լուծում ենք ջրում, խառնում դեղնուցներին: Մաղած ալյուրը, շաքարավազի 1/3-ը, փխրեցուցիչն ու աղը խառնում ենք, ավելացնում դեղնուցային զանգվածին ու մեկ րոպե շատ արագ հարում:
- Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազն ու շարունակում հարել, մինչև վերածվի պինդ փրփուրի: Սպիտակուցները զգուշությամբ խառնում ենք խմորին: Բիսկվիթը թխում ենք 190 աստիճանում: Կարելի է նաև խմորը բաժանել երկու մասի ու երկու առանձին շերտ թխել: Այդպիսով և՛ ժամանակ կխնայեք, և՛ բիսկվիթները հեշտությամբ կներծծեն հեղուկները: 22 սմ տրամագծով ձևամանում, օրինակ, կարելի է թխել ամբողջ խմորը, իսկ 18 սմ ձևամանում՝ երկու կեսով: Պետք է հաշվի առնել նաև ձևամանի պատերի բարձրությունը, քանի որ խմորը լավ բարձրանալու է:
Բիսկվիթի թխված լինելը ստուգում ենք չոփիկի օգնությամբ կամ մատով սեղմելով. եթե սեղմածի տեղը չի մնում, ուրեմն ՝ թխված է: Քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումը բիսկվիթի վրա լավ չի անդրադառնում, պետք է թխելուց հետո ջեռոցն անջատել, դուռը բացել ու թողնել, որ բիսկվիթը հովանա: Բիսկվիթը շերտերի ենք բաժանում այնպես, որ ունենանք 4 շերտ:
- Պատրաստում ենք ընկուզային պրալինեն: Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք: Վաֆլին մանրացնում, ընկույզները կամ պնդուկը մաքրում, չորացնում, փշրանքների հետ խառնում ու լցնում յուղաթղթի վրա, այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադը և դնում սառնարանում, որ սառչի:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը հարում ենք, քիչ-քիչ ավելացնում նուտելլան: Կրեմը պետք չէ շատ հարել (նուտելլան ավելացնում ենք այն ժամանակ, երբ սերուցքը դեռ լավ հարած չէ):
- Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում: Սև կամ կաթնային շոկոլադը մանրացնում ենք, վրան լցնում սերուցքն ու լավ խառնում, մինչև որ ստացվի հարթ ու փայլուն համասեռ զանգված (եթե գնդիկներ են մնում, խառնուրդը գոլորշու վրա տաքացնում ենք ու խառնում, մինչև շոկոլադը լրիվ ձուլվի):
Տորթը հավաքելուց առաջ թունդ սուրճ ենք եփում (սովորական կամ լուծվող), ավելացնում լիկյորն ու թողնում հովանա: - Հավաքում ենք տորթը: Դնում ենք առաջին շերտը, վրան քսում սուրճի ու լիկյորի խառնուրդը, այնուհետև քսում շոկոլադե ջնարակը: Լցնում ենք վաֆլու և ընկույզի խառնուրդը: Ծածկում ենք երկրորդ շերտով, վրան սուրճի ու լիկյորի խառնուրդ քսում ու լցնում կրեմը: Նույնը կրկնում ենք երրորդ շերտի հետ, հետո ծածկում ենք 4-րդ շերտով: Տորթը 3-4 ժամ կամ ողջ գիշեր պահում ենք սառնարանում: Սառելուց հետո հանում ենք և ավելացած կրեմով հարթեցնում եզրերը (ընկուզային շերտի հատվածում):
Ջնարակը գոլորշու վրա տաքացնում ենք, լցնում տորթի վրա, տարածում նաև կողքերին: Տորթը զարդարում ենք կոնֆետներով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Շքեղ տորթ է ստացվում. պատրաստե՛ք, հյուրասիրե՛ք ու վայելե՛ք 🙂
Առաջարկում ենք նաև պատրաստել “ Ferrero rocher ” – ի այս տարբերակները:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
schat lavn er
Ուրախ ենք, որ հավանել եք Սիրանուշ ջան 🙂