- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 25-30 minutes
Տորթ “Caprice”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 120 գր
- թթվասեր - 120 գր
- ալյուր - 80 գր
- օսլա (крахмал) - 15 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Լցոն
- չիր ծիրանի - 100 գր (մանր կտրատած)
- կակաչի սերմ(мак) - 100 գր
- ընկույզ - 100 գր (չորացրած և մանրացված)
- Օշարակի համար՝
- թթվասեր - 500 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- խտացրած կաթ եփված - 380 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք մինչև բաց գույնի օդեղեն զանգված ստանանք։
Ավելացնում ենք թթվասերն ու հարում ենք։ Ալյուրը օսլայի և փխրեցուցիչի հետ խառնում ենք։ Ալյուրով խառնուրդը մաղում ենք ձվով զանգվածի մեջ։ Խառնում ենք։
Պետք է ոչ թանձր թթվասերի կազմության զանգված ստանանք։ Շատ կարևոր է ալյուրով խառնուրդն արագ խառնել, որպեսզի բիսկվիթը չխտանա։
Լցնում ենք վերը նշված լցոններից որևիցե մեկը։
Պատրաստի խմորը լցնում ենք նախապատրաստած ձևամանի մեջ, հավասարեցնում ենք։ Բիսկվիթը թխում ենք նախապես մինչև 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում` 25-30 րոպե։ Շերտը հանում ենք և դնում ցանցի վրա, թողնում ենք սառչի։
- Նույն եղանակով պատրաստում ենք նաև մնացած երկու շերտերը` ամեն անգամ նորից խմորը պատրաստելով և ամեն անգամ տարբեր միջուկներով լցոնելով, իսկ շոկոլադե բիսկվիթի մեջ ավելացնում ենք նաև 10 գր կակաո։
Սառած շերտերը սննդային փաթեթի մեջ ենք դնում և 2-24 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի բիսկվիթների միջի խոնավությունը հավասարապես բաշխվի։
- Պատրաստում ենք օշարակը. թթվասերը հարում ենք շաքարի փոշու հետ:
Պատրաստում ենք կրեմը։ Լավ սառեցված սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուր (5-7 րոպե) ստանանք։ Այնուհետև աստիճանաբար, ոչ մեծ չափաբաժիններով ավելացնում ենք եփած խտացրած կաթը, խառնում ենք մինչև համասեռ և հարթ զանգված ստանանք։ - Տորթը դասավորում ենք։
Յուրաքանչյուր շերտը երկարությամբ 2 մասի ենք կիսում (արդյունքում 6 հավասար շերտեր ենք ստանում)։ Յուրաքանչյուր շերտի վրա թթվասեր ենք քսում և 1-1,5 ժամ այդպես թողնում ենք, որպեսզի թթվասերը ներծծվի։
Կրեմով պատում ենք տորթի վերևամասն ու կողքերը և տորթը ձևավորում ենք ըստ ճաշակի։
Սիրով պատրաստված շատ համեղ տորթ, որը բոլոր քաղցրակերներին կգոհացնի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: