- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ «Diabella»
Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 160 գր
- ալյուր - 150 գր
- կակաո - 50 գր
- օսլա (крахмал) - 34 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կակաոյի յուղ - 30 գր (կամ բուսայուղ)
- կարագ - 70 գր
- ջուր - 50 գր
- Շոկոլադային գանաշի համար՝
- շոկոլադ կաթնային - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- պնդուկ - 150 գր
- Սպիտակ շոկոլադով ու պնդուկով բավարական կրեմի համար՝
- կաթ - 300 գր
- ձվի դեղնուց - 110 գր
- շաքարավազ - 40 գր
- շոկոլադ սպիտակ - 250 գր
- պնդուկ - 120 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 մլ
- ժելատին - 13 գր
- Զարդարելու համար՝
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- պնդուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադային բիսկվիթը: Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք։ Բոլոր չոր բաղադրիչները` շաքարավազից զատ, կշռում ենք, խառնում իրար և մաղում ենք։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում շաքարավազը և կշռում։ Փոքր կաթսայի մեջ ենք լցնում ջուրն ու կարագը։
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազի կեսը, հարում ենք մինչև խիտ, փայլուն և չափի մեջ պինդ փրփուր ստանանք։
Դեղնուցները մնացած շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակ և փքուն զանգված ստանանք։ Սպիտակուցներն ու դեղնուցները զգուշորեն խառնում ենք:
Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչները, խառնում ենք այնքան, մինչև գնդիկներից ազատվենք։ Այդ ընթացքում կարագն ու ջուրը դնում ենք կրակին և հասցնում ենք եռման։
Կարագով զանգվածը լցնում ենք հունցած խմորի մեջ և արագորեն խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։ Խմորը լցնում ենք 20 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ, տեղափոխում նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 15-20 րոպե թխում (փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, նշանակում է՝ պատրաստ է)։ Թխվելուց հետո թողնում ենք սառչի, յուղաթուղթը հանում ենք և 8-10 ժամով տեղափոխում ենք սառնարանը։ - Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շոկոլադը կոտրատում ենք, վրան լցնում տաք սերուցքը: Թիակով խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լրիվ լուծվի, աստիճանաբար ավելացնում մանրացված պնդուկը: Զանգվածը առնվազն 3-4 ժամ հովացնում ենք սառնարանում: Հանելուց հետո կրկին հարում ենք միջին արագությամբ:
- Պատրաստում ենք շոկոլադով ու պնդուկով բավարական կրեմը: Ժելատինը թրջում ենք՝ հետևելով փաթեթավորման ցուցումներին: Դեղնուցներն ու շաքարավազը թեթևակի հարում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: Հաստ հատակով կաթսայի մեջ լցնում ենք կաթը և հասցնում եռման: Հարելը շարունակելով՝ տաք կաթը բարակ շիթով լցնում ենք դեղնուցների մեջ: Զանգվածը նորից լցնում ենք կաթսայի մեջ, խառնելով եփում մինչև 85 աստիճանի հասնելը և կրակից վերցնում:
- Սպիտակ շոկոլադը լցնում ենք տաք խառնուրդի մեջ: Հենց որ շոկոլադը լրիվ լուծվում է, ավելացնում ենք քամած ժելատինը՝ համոզվելով, որ խառնուրդի ջերմաստիճանը ոչ ավելի է, քան 60 աստիճան:
- Հետո ավելացնում ենք բլենդերում մանրացված պնդուկը: Կրեմը թեթևակի հարում ենք և հովացնում մինչև 30 աստիճան: Սերուցքը հարում ենք մինչև թեթևակի փրփրելը և խնամքով խառնում հովացած շոկոլադային խառնուրդին:
- Հավաքում ու զարդարում ենք տորթը: Բիսկվիթը բաժանում ենք 2 հավասար շերտի: Մի շերտը դնում ենք 24 սմ տրամագծով ձևամանի մեջ, երկրորդը խորանարդաձև կտրատում ենք: Բավարական կրեմը խոհարարական պարկի օգնությամբ 1.5-2 սմ հաստությամբ շերտով լցնում ենք բիսկվիթի շերտի վրա: Հետո կրեմը 2-2.5 սմ հաստությամբ ու 2 սմ բարձրությամբ ճզմում ենք շերտի եզրով:
- Կենտրոնում ստացված խորության մեջ շարում ենք կտրատած բիսկվիթն ու կոտրած պնդուկը: Վրայից լցնում ենք գանաշը: Ավելացած կրեմը լցնում ենք տորթի վրա և հարթեցնում: Առնվազն 8 ժամ տորթը պահում ենք սառնարանում:
- Որպես զարդարանք կարելի է օգտագործել բիսկվիթի խորանարդիկներ, շոկոլադ ու պնդուկ:
- Ահա և վերջ:
Մի քանի խորհուրդներ: Տորթ պատրաստելու համար կարող է պահանջվել երկու օր, ուստի կարելի է այն պատրաստել հետևյալ սխեմայով. առաջին օրը թխում ենք բիսկվիթը, պատրաստում ենք գանաշը, բայց չենք հարում: Երկրորդ օրը գանաշը հարում ենք ինչպես հարկն է, պատրաստում ենք բավարական կրեմը, որից հետո զարդարում ենք ու վայելում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: