- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Esterházy» նուշով
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- կաթ - 300 մլ
- շաքարավազ - 75 գր
- վանիլին - 10 գր
- ձվի սպիտակուց - 8 հատ
- ալյուր - 20 գր
- օսլա (крахмал) - 15 գր
- կարագ - 300 գր
- Շերտերի համար՝
- ձվի դեղնուց - 5 հատ
- շաքարավազ - 250 գր
- ալյուր նուշի - 250 գր
- Զարդարանքի համար՝
- ազնվամորի - (խյուս)
- նուշ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Սպիտակուցները հարիչի միջին արագությամբ հարում ենք այնքան, մինչև փափուկ փրփուր դառնան: Հարիչը չանջատելով՝ բարակ շիթով մեջն ենք լցնում շաքարավազը, հարում ենք մինչև փրփուրի պնդանալը: Զգուշորեն ավելացնում ենք երկու անգամ մաղած նուշի ալյուրը: Խառնում ենք թիակի վերևից ներքև շարժումներով: 18 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, 3-4 ճ/գդ խմոր լցնում և տարածում:
- Թխում ենք 180 աստիճանում, մինչև կարմրելը: Դեռ տաք ու փափուկ շերտերի վրայից զգուշությամբ ու դանդաղ պոկում ենք թուղթը և թողնում, որ շերտերը հովանան:
- Պատրաստում ենք կրեմը: Դեղնուցներն ու մի քիչ կաթը հարում ենք, ավելացնում ալյուրն ու օսլան:
- Լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան:
- Մնացած կաթը շաքարավազի ու վանիլինի հետ եռացնում ենք:
- Տաք կաթը բարակ շիթով լցնում ենք դեղնուցային զանգվածի մեջ: Դնում ենք մարմանդ կրակին ու անընդհատ խառնելով` եփում մինչև խտանալը (չենք թողնում եռա): Ժամանակ առ ժամանակ խառնելով՝ հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի:
- Կարագը հարում ենք, քիչ-քիչ ավելացնում ենք կրեմն ու հարում մինչև համասեռ զանգված ստանալը: Կրեմը պատրաստ է:
- Շերտերը կրեմով միացնում ենք: Կողքերին նույնպես կրեմ ենք քսում ու մանրացրած բոված նուշ ցանում: Վերևի շերտին ազնվամորու խյուս ենք քսում, դնում սառնարանի մեջ ու պահում այնտեղ ողջ գիշեր:
- Առավոտյան արդեն կարելի է համտեսել:
Պատրաստեցինք անչափ համեղ նուշով տորթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: