- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Տորթ Ferrero Rocher
Բաղադրիչներ
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 6ճ/գդ
- ալյուր - 2 ճ/գդ
- կակաո - 2ճ/գդ
- փխրեցուցիչ - 2թ/գդ
- կարագ - 200գր
- շոկոլադ սև - 280գր
- նուտելլա - 7ճ/գդ
- վաֆլի - 200-220գր
- պնդուկ - 1,75 բաժակ
- կոնֆետ Ferrero Rocher - 10 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև ծավալով կրկնակի ավելանալը:
- Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը առանձին խառնեք, անցկացրեք մաղով, ավելացրեք բլենդերում մանրացված պնդուկը (մի քիչ թողեք տորթի ձևավորման համար), ապա մաս առ մաս ավելացրեք ստացված զանգվածը հարված ձվին, խառնեք:
- Տորթի ձևամանին կարագ քսեք, ապա լցրեք խմորը:
- Թխեք ջեռոցում մոտ 40րոպե 175 աստիճանում:
- Կրեմի ստացման համար հալեցրեք շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ շոգիի վրա, ապա ավելացրեք նուտելլան և սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը:
- Լավ հարեք մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Պատրաստի բիսկվիթը բաժանեք 2-3 շերտի: Վաֆլին փշրեք: Բիսկվիթի ամեն շերտի վրա կրեմ քսեք, ապա վրան շաղ տվեք վաֆլիի փշրանքը:
- Տորթի վրան և կողքերը նույնպես պատեք կրեմով, վաֆլիի փշրանքով և մանրացված պնդուկով:
Կոնֆետները բաժանեք 2 մասի և շարեք տորթի վրա:
Տեղափոխեք տորթը սառնարան, որպեսզի կրեմը սառչի:
- 3 ժամ անց հանեք տորթը սառնարանից և անցեք համտեսելուն:
Ferrero Rocher տորթն իր համով իսկապես շատ նման է համանուն կոնֆետներին: Միևնույն ժամանակ այն տոնական է, և օրիգինալ: Փորձեք, և կհամոզվեք ինքներդ: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Inch chapi dzevamani hamare naxatesvac
inch chapi amani mej e cankali txel?
Սիրելի Լիլիթ, ցանկալի է թխել 20×20 սմ տրամագծով ձևամանի մեջ։ ։)