- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 40-50 minutes
Տորթ “Ferrero rocher”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը հարում ենք շաքարավազի հետ, մինչև ծավալը 2-3 անգամ ավելանա:
- Պնդուկը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև մանրացնում ենք վաֆլին:
- Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և մանրացրած պնդուկը:
- Ստացված չոր խառնուրդը միացնում ենք հարած ձվերին և խառնում մինչև միատարր զանգված ստանանք:
- Ձևամանը պատում ենք բուսայուղով, լցնում խմորը և 40-50 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում թխում, ինչից հետո ստացված խմորը թողնում ենք սառչի, այնուհետև տեղափոխում ցանցի վրա:
- Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Սպասում ենք մինչ այն հասնի սենյակային ջերմաստիճանի, այնուհետև սառած շոկոլադին ավելացնում ենք փափկեցրած կարագն ու նուտելլան:
Սառած շերտը կիսում ենք և ներքևի շերտի վրա կրեմ քսում, ինչից հոտո էլ ցանում ենք մանրացրած վաֆլին:
- Վերևի շերտի տակը մի քիչ կրեմ ենք քսում և այն դնում վաֆլիով պատված շերտի վրա:
- Մնացած կրեմով պատում ենք տորթի վերևամասն ու կողքերը, իսկ տորթի կողքերին մանրացրած վաֆլի կամ պնդուկ ցանում: Տորթը 5-10 րոպեով սառնարանն ենք տեղափոխում, այնուհետև չոր դանակով հարթեցնում մակերեսը:
Ferrero rocher կոնֆետները կիսում ենք երկու մասի, ձևավորում տորթը և լավ սառեցնում ենք:
- Մատուցելուց առաջ նախօրոք տորթը սառնարանից հանում ենք, որպեսզի այն փափկի:
Ստացվեց շոկոլադե շատ համեղ տորթ , որը միանշանակ կարժանանա շոկոլադասերների հավանությանը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez knereq isk alyury 2 chashi gdal qich chi? kebvi?
Բարև Ձեզ: Այս տորթի համար 2 ճ/գդ ալյուրը մեզ բավական է:
SAT AXORJALI E AMPAIMAN KPORCENQ
Փորձեք, վստահ ենք՝ Ձեզ շատ դուր կգա 🙂