- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ “Milky”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կակաո - 3,5ճ/գդ
- ալյուր - 3,5ճ/գդ
- ձու - 7 հատ(սպիտակուց)
- ձու - 2 հատ(դեղնուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- սոդա - 0,5թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- Կրեմի համար՝
- ձու - 5 հատ(դեղնուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- կաթ - 1 բաժակ
- վանիլին - 1/2թ/գդ
- օսլա (крахмал) - 2թ/գդ
- կարագ - 200գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100գր
- կարագ - 50գր
- կաթ - 1/3 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Բիսկվիթի համար հարում ենք սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ մինչև պնդանալը, ապա ավելացնում ենք շաքարավազն և դեղնուցները ու կրկին հարում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն և սոդան: Ստացված զանգվածը ավելացնում ենք ձվային զանգվածին ու կրկին հարում:
- Պատրաստի խմորը լցնում ենք կարագով պատած ձևամանի մեջ ու թխում ջեռոցում 30 րոպե 180 ատսիճանում:
- Կրեմի համար հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք վանիլինը, օսլան ու կաթը և խառնում: Ստացված զանգվածը դնում ենք թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով եփում ենք մինչև զանգվածի խտանալը: Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք կարագը ու հարում հարիչով:
Պատրաստի թխվածքի վրա քսում ենք կրեմը և տեղափոխում սառնարան 30 րոպեով:
- Ջնարակի համար կաթսայի մեջ լցնում են կտրատված շոկոլադը և հալեցնում տաք ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք կաթն ու կարագը, խառնում մինչև ստացվի միատարր զանգված և թողնում որ սառչի:
Հանում ենք թխվածքը սառնարանից, վրան լցնում ենք ջնարակը և կրկին տեղափոխում ենք սառնարան 1 ժամով:
- Եվ մեր համեղ տորթը պատրաստ է:
Այս հրաշալի տորթ “Milky”-ն կարող եք մատուցել մեկ բաժակ սուրճ լատեի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk tort law barzranum e ???
Նելլի ջան, տվյալ թխվածքի դեպքում խմորը շատ չպետք է բարձրանա: Մոտավորապես սստացվում է 3-4սմ բարձրությամբ 🙂
knereq xmori mej 3 chashi gdal alyur?
3,5 ճաշի գդալ
shat hamex e ev hesht e patrastel
Այո, պատրաստելը շատ հեշտ է 🙂
Shat shnorhakal em hamex baxadratomseri hamar
Ուրախ ենք, որ հավանում եք 🙂
Shat shnorhakal em hamex baxadratomseri hamar.
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
Իսկ ձևամանի տրամագիծը որքան պետք է լինի??
Բարև Ձեզ Լիլիթ ջան, կարող եք վերցնել 23 կամ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամաններ 🙂
Exav, shnorhakal em 🙂
Shaat hamex er??
Սիրելի Նոնա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)