- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ «Tropezienne»
Բաղադրիչներ
- Բրիոշի համար`
- կաթ - 30 մլ
- խմորիչ - 7 գր
- ալյուր - 250 գր
- շաքարավազ - 25 գր
- աղ - 5 գր
- ձու - 2,5 հատ
- կարագ - 115 գր
- Տրապեզիեն կրեմի համար՝
- շոկոլադ սպիտակ - 40 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- Եփովի կրեմի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կաթ - 125 մլ
- ջուր - 125 մլ
- ալյուր - 150 գր
- ձու - 4 հատ
- Օշարակի համար՝
- ջուր - 30 մլ
- շաքարավազ - 30 գր
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բրիոշը: Խմորիչը լուծում ենք գոլ կաթի մեջ: Ալյուրը լցնում ենք կաթսայի մեջ, մեջը փոսիկ անում և լցնում խմորիչով կաթը: Հագցնում ենք հարիչի հարթ գլխադիրն ու թույլ արագությամբ համասեռ խմոր հունցում:
- Առանց արագությունն ավելացնելու լցնում ենք շաքարավազը, հետո 2 ձվերը և համասեռ խմոր ենք հունցում: Հարելը դադարեցնում ենք և գդալի օգնությամբ պատերից մաքրում խմորը:
- Հետո հարիչի արագությունը հասցնում ենք միջինի և 8-12 որպե խառնում, մինչև որ խմորը սկսի կպչել թասի կողքերին: Ավելացնում ենք աղը, կտրատած կարագը և հարիչի արագությունը հասցնում ենք առավելագույնի:
- Հագցնում ենք հարիչի կեռիկ-գլխադիրը և հունցում համասեռ, հարթ խմոր (4-5 րոպե):
- Խմորը ծածկում ենք խոնավ սրբիչով կամ սննդային թաղանքով ու 2-3 ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, մինչև զանգվածը կրկնակի ավելանա: Խմորն ափով զգուշությամբ ճնշում ենք և ամուր ծածկում սննդային թաղանթով:
- Այն լցում ենք կաթսայի մեջ, թաղանթով ամուր փաթաթում և 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարան: Ժամանակը լրանալուց հետո խմորը հանում ենք, ափով նորից ճնշում, թաղանթով ամուր փակում ու առնվազն 6 ժամով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուց հետո խմորը հանում ենք ու 26 սմ տրամագծով շրջանի տեսք տալիս:
Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, խմորը դնում վրան, ծածկում ենք թաղանթով ու թողնում տաք տեղում 2-3 ժամ, որպեսզի բարձրանա:
- Ջեռոցը տաքացնում ենք 190 աստիճան: 0,5 ձուն թեթևակի հարում ենք, խմորը հանում ենք ու ձուն փափուկ վրձնով քսում խմորին: Թխում ենք 15-20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Հովացնում ենք հասցնելով սենյակային ջերմաստիճանի:
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթն ու ջուրը շաքարավազի կեսի (80 գր) ու վանիլինի հետ եռացնում ենք: Ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու մնացած շաքարավազը (80 գր), աղը, ավելացնում ենք ձվերն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը: Տաք կաթը քիչ-քիչ լցնում ենք ձվային խառնուրդի մեջ՝ արագ-արագ խառնելով, որպեսզի ձուն չմակարդվի: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մարմանդ կրակին:
Կրեմը եփելիս հարկավոր է փայտե թիակով անընդհատ խառնել, մինչև որ կրեմը լավ խտանա (5-10 րոպե): Եփված տաք կրեմի մեջ լցնում ենք կարագն ու խառնում այնքան, մինչայն լուծվի:
Պատրաստում ենք Տրապեզիեն կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք, խառնում եփովի կրեմին: Սերուցքը հարում ենք մինչև լավ փրփրի, զգուշորեն լցնում ենք եփովի կրեմի մեջ:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը հասցնում ենք եռման, կրակից վերցում ենք:
Հավաքում ենք տորթը: Բրիոշը երկայնակի կիսում ենք, փափուկ վրձնի օգնությամբ առատ տոգորում օշարակով: Խոհարարական թիակի օգնությամբ կրեմը քսում ենք ներքևի շերտի վրա, ծածկում վրայի շերտով: Վրան շաքարի փոշի ենք ցանում ու մատուցում:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
«Tropezienne» տորթ պատրաստելը շատ հեշտ է, իսկ համն՝ անզուգական 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Please identify that did wonders perfect? My partner and i don’t would like to sumit the item once more if i don’t have to! Possibly your blog glitced out and about or perhaps my business is a good idiot, your second selection does;’nt surprise everyone : ). thanks in your excellent blog!