- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-30 minutes
Տորտիլյա
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, աղը և խորանարդաձև կտրատած սառը կարագը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում։ Նույնը կարող ենք անել դանակով` սեղանի վրա, կամ էլ կարագն ու ալյուրը ձեռքով տրորելով։
- Աստիճանաբար ջուր ենք ավելացնում և խմոր հունցում։ Ջուրը կարող է ամբողջությամբ անհրաժեշտ չլինի, լցնում ենք այնքան մինչև խմորը գնդվի։ Այն պետք է ոչ շատ փափուկ լինի, ոչ էլ շատ պինդ։
- Խմորը գնդում ենք, սննդային փաթեթով փաթաթում և 10-20 րոպե հանգիստ թողնում։
Խմորը 8-10 մասի ենք բաժանում (կախված թավայի չափից) ։ Վերցնում ենք մեկ գունդը և դնում յուղաթղթի վրա։
- Այնուհետև ծածկում ենք յուղաթղթով (պետք է խմորը երկու յուղաթղթերի արանքում լինի, որ հեշտ լինի գրտնակելը)։
- Գրտնակում ենք այնքան, որքան անհրաժեշտ է (կախված թավայի մեծությունից)։ Լոշիկի հաստությունը 1,5-2 մմ պետք է լինի։
- Չոր թավայի մեջ յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե տապակում ենք։
- Տորտիլյան պահում ենք փաթեթի մեջ։
Բարի ախորժակ։
Իրական բաղադրատոմսի մեջ եգիպտացորենի ալյուր է, բայց քանի որ այն դժվար է գտնել, մենք փոխարինեցինք այն ցորենի ալյուրով, ինչպես նաև այս բաղադրատոմսի մեջ օգտագործվել է կարագ, բայց եթե հնարավորություն կա գտնելու խոհարարական յուղ (բուսական շորթենինգ), ցանկալի է դրանով պատրաստել։ Ոչ մի դեպքում մարգարինով չենք փոխարինում, որպեսզի համը չզգացվի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
The website is on a high level. Good job !!!
Thank you for appreciating our work 🙂
ochen priyatni
🙂
barev dzez isk txeluc heto anhrajesht e vran jur canel?
Բարև Ձեզ, ոչ Գևորգ ջան, կարող եք ջուր չցանել 🙂