- Yield: Անմիջապես
- Prep Time: 10-15 minutes
- Cook Time: 20 minutes
Փանքեյք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փանքեյքերն ամերիկյան փքուն բլիթներ են, որոնք տեսքով օլադիներ են հիշեցնում, բայց պատրաստվում են կաթով, ինչպես բլիթները: Ի տարբերություն օլադիների, փանքեյքերը չոր թավայի մեջ են պատրաստվում, այդ իսկ պատճառով յուղոտ չեն: Նշված բաղադրիչներից մոտ 15 սմ տրամագծով 5 փանքեյք է ստացվում: Կարագը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև սառեցնում: Ավելացնում ենք ձուն, կաթը, շաքարավազը, վանիլինը, աղը և խառնում ենք: Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, թիակով լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան:
- Խմորը պետք է օլադիների խմորի թանձրության լինի: Թավան տաքացնում ենք և չոր թավայի մեջ մի քանի ճաշի գդալ խմոր ենք լցնում և տարածում ենք թավայով մեկ, կամ անհրաժեշտ տրամագծով: Կափարիչով ծածկում ենք և միջին ուժեղության կրակի վրա մոտ 3-4 րոպե եփում ենք՝ մինչև պղպջակներ գոյանան: Սովորաբար տեֆլոնե կամ կերամիկական ծածկույթով թավաների մեջ առանց բուսայուղի են պատրաստում, մնացած դեպքերում պետք է թավայի մեջ բուսայուղ քսել: Փանքեյքի չափը ինքներս ենք որոշում: Բլիթը մյուս կողմից ևս 3-4 րոպե տապակում ենք:
- Փանքեյքերը շարում ենք իրար վրա, որպեսզի չսառեն:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, փանքեյք կարելի է մատուցել մեղրի, կարագի, ջեմի, մուրաբայի, թթվասերի, խտացրած կաթի և այլնի հետ: Կարող ենք փանքեյքերի վրա կարագ քսել, վրան մեղր լցնել և թթվասերով ու կոկտեյլային բալով ձևավորել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ ինչ կարելի է լցնել վրան
Սիրելի Աննա, փանքեյքը կարելի է մատուցել մեղրի, կարագի, ջեմի, մուրաբայի, թթվասերի, խտացրած կաթի և այլնի հետ: Կարող ենք փանքեյքերի վրա կարագ քսել, վրան մեղր լցնել և թթվասերով ու կոկտեյլային բալով ձևավորել։ ?
Շատ համեղ է ստացվել, շնորհակալություն բաղադրատոմսի համար ?
Սիրելի Գրետիկ, Ձեզ նույնպես շնորհակալություն մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)
???
???wow
Isk kate inchov karox enq poxarinel?
300 մլ կաթը մոտավոր քանի բաժակ է ?
Բարև Ձեզ, հարգելի Կարմեն։ Շնորհակալություն հարցման համար։ 300մլ կաթը կազմում է մոտ 1 բաժակ և 1/3 բաժակ։ 🙂