- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Փլավ հավի մսով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 3 հատ
- գազար - 1 կգ
- բրինձ - 0.5 կգ
- զիրա - 1/4 թ/գդ
- քրքում - 1/4 թ/գդ
- պղպեղ կարմիր - 1/4 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- սխտոր - 5 պճեղ
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- կարագ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձիթայուղը կաթսայի մեջ տաքացնում ենք, մեջը լցնում մաքրած, լվացած բրինձն ու լավ խառնում: Բրնձի վրա լցնում ենք այնքան եռման ջուր, որ այն ամբողջությամբ ծածկվի (2 սմ), աղ ենք ավելացնում և դնում մարմանդ կրակին ու եփում այնքան, մինչև ջուրը լրիվ գոլորշիանա: Մաքրում ենք սխտորն ու ամեն մի պճեղը 2 կես անում: Այն ավելացնում ենք բրնձի վրա, խառնում: Այնուհետև ավելացնում ենք ևս 100 մլ ջուր, կափարիչը ծածկում ու 7-10 րոպեով դնում մարմանդ կրակին:
- Հավի փափկամիսը խոշոր կտորների ենք բաժանում, իսկ գազարը քերում խոշոր քերիչով:
- Թավայի մեջ հալեցնում ենք կարագը, մեջը լցնում քերած գազարը, համեմունքներն ու հավի փափկամիսը: 10 րոպե տապակում ենք, կրակի տակն անջատում ու թողնում ևս 10 րոպե, որպեսզի բաղադրիչները փափկեն:
- Բրինձը լցնում ենք տապակի մեջ, ավելացնում փափկամսով լցոնն ու լավ խառնում:
- Ահա և վերջ:
Այսպիսի փլավ կարելի է պատրաստել թե՛ ընտանեկան ընթրիքի և թե՛ հյուրասիրությունների համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: