- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Փխրուն թխվածքաբլիթ «Կուրաբիե»
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 80 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- վանիլին - մեկ պտղունց
- աղ - 1/4 թ/գդ
- ալյուր - 320 գր
- ջեմ - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի կրեմանման խառնուրդ:
- Ավելացնում ենք սպիտակուցներն ու վանիլինը, նորից հարում մինչև համասեռ խտություն ստանալը: Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրն ու աղը, հունցում ենք շատ փափուկ խմոր, որի խտությունը պետք է լինի եփովի կրեմից մի քիչ թանձր, այնպես, որ հնարավոր լինի լցնել հրուշակային պարկի մեջ:
- Խմորը լցնում ենք պարկիկի մեջ և ծայրին աստղիկ գլխադրի դնում: Պարկի օգնությամբ տապակի մեջ թխվածքաբլիթներ ենք ձևավորում, յուրաքանչյուր թխվածքաբլիթի կենտրոնում փոսիկ անում ու մեջը լցնում ջեմը:
- Ջեռոցն անպայման նախապես 220 աստիճան տաքացնում ենք և թխվածքաբլիթները 9-12 րոպե թխում տաք ջեռոցում, մինչև եզրերն սկսեն ոսկեգույն դառնալ: Հովացնում ենք ու վայելում:
Փխրուն թխվածքաբլիթ պատրաստելիս ջեմը կարելի է փոխարինել նաև բլենդերում մանրացրած անկորիզ մուրաբայով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ շնորհակալ եմ համով բաղադրատոմսի համար երեխաներս շատ հավանեցին
Evs mek angam zarmacreciq zer hamex baxadratomseri. Merci
Անչափ շնորհակալ ենք 🙂
Isk ete xmor@ mi qich pind e stacvum inch anem
Բարև Ձեզ, ալյուրի քանակությունը մի քիչ քչացրեք 🙂
Qani hat e linum
Մոտ 20 հատ 🙂