- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Փխրուն պիրոգ ազնվամորիով
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար`
- ալյուր - 100 գր
- նուշ - 100 գր
- կարագ - 100 գր
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 50 գր
- ձու - 1 հատ
- Լցոնի համար՝
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
- ազնվամորի - 200 գր
- շաքարի փոշի - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ազնվամորին լվանում ենք, չորացնում: Սառը կարագը խորանարդաձև կտրատում ենք: Ալյուրը, նուշը, աղը, շաքարավազն ու կարագը լցնում ենք խոհանոցային կոմբայնի մեջ և մանրացնում ենք: Ավելացնում ենք ձուն և փափուկ խմոր հունցում: Նույն խմորը կարելի է պատրաստել նաև ձեռքով, առանց կոմբայնի:
Թխվածքի կաղապարի տակ թուղթ ենք փռում, վրան կարագ քսում, այնուհետև խմորը գրտնակում ենք, դնում կաղապարի մեջ և եզրերը վեր բարձրացնում: Խմորը պատառաքաղով ծակծկում ենք, կաղապարը թաղանթով ծածկում ու 30 րոպեով դնում սառնարանի մեջ:
- Խմորը չբարձրանալու համար պետք է մեջը ծանրություն դնել (չոր ոլոռ կամ լոբի): Խմորի վրա թուղթ ենք փռում, վրան լցնում ծանրությունն ու 20-25 րոպե թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև խմորը ոսկեգույն դառնա:
- Պատրաստում ենք լցոնը: Սպիտակ շոկոլադը կոտրում ենք, սերուցքը եռացնում, շոկոլադը լցնում ենք սերուցքի մեջ ու խառնում այնքան, մինչ վերջինս լրիվ լուծվի: Խառնուրդը հովացնում ենք, ավելացնում դեղնուցները և թեթևակի հարում: Ազնվամորու մի քանի հատիկ պահում ենք պիրոգը զարդարելու համար, մնացածը շարում ենք թխված խմորի մեջ:
- Վրայից լցնում ենք սերուցքի ու շոկոլադի խառնուրդը և 160 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 35 րոպե:
- Պատրաստի պիրոգը ձևամանով լավ հովացնում ենք, այնուհետև տեղափոխում սառնարանի մեջ: Մատուցելիս զարդարում ենք ազնվամորու հատիկներով և շաքարի փոշով:
Այսպիսի փխրուն պիրոգ կարելի է պատրաստել նաև ելակով կամ հաղարջով: Շատ համեղ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: