- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 60 minutes
Փխրուն տորթ շոկոլադե գնդիկներով
Բաղադրիչներ
- կարագ - 250 գր (կամ մարգարին)
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 150 գր (1 բաժակ)
- ալյուր - 400 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ (կամ քացախով կոմ կիտրոնահյութով հանգեցրած սոդա` 0,5 թ/գդ)
- վանիլին - 1 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 200 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
- շոկոլադ սպիտակ - 50 գր (կամ կաթնային)
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի, այնուհետև ավելացնում ենք կարագը, հարում ենք, ավելացնում ենք փխրեցուցիչը (կամ քացախով կոմ կիտրոնահյութով հանգեցրած սոդան), ալյուրը և փափուկ ու ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։ Ալյուրի քանակությունը մոտավոր է, ըստ անհրաժեշտության ավելացնում կամ պակասեցնում ենք։ Պատրաստի խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ Կարագը վանիլինի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք խտացրած կաթը և հարում ենք մինչև միասեռ, թեթև զանգված ստանանք։
- Խմորը սառնարանից հանում ենք, 4 մասի կիսում և յուրաքանչյուրը գրտնակում ենք, այնուհետև 28 սմ տրամագծով ամանով շրջան կտրում։ Կտրված հատվածները մի կողմ ենք դնում։ Խմորը գրտնակի վրա ենք փաթաթում, տեղափոխում յուղաթղթապատ տապակի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15 րոպե թխում ենք մինչև կարմրի։
- Շերտերի կտրված հատվածներով ահա այսպիսի գնդիկներ ենք ձևավորում, որոնք արդյունքում խաղողի հատիկներն են լինելու։
- Խմորի մնացած մասով խաղողի տերևներն ենք պատրաստում. յուղաթղթի վրա տերև ենք նկարում, դնում խմորի վրա և դանակի սայրով 3 հատ խաղողի տերև ենք կտրում։ Տերևների վրա դանակով տերևի գծերն ենք անում։ Խաղողի հատիկներն ու տերևները դնում ենք յուղաթղթի վրա և նույն ջերմաստիճանում թխում ենք։
- Սառած շերտերը (4հատ) կրեմով պատում ենք։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և խաղողի հատիկների կեսը փայտիկներով ընկղմում ենք շոկոլադի մեջ, այնուհետև տեղափոխում սննդային փաթեթի վրա։ Խաղողի հատիկների մյուս կեսը սպիտակ ենք թողնում։
- Շոկոլադը սառելուց հետո, ձևավորում ենք տորթը. շոկոլադե հատիկներից սև խաղողի ողկույզ ենք ձևավորում, իսկ սպիտակ հատիկներից` սպիտակ խաղողի ողկույզ։ Ավելացնում ենք տերևները։ Շոկոլադի մնացած մասը ևս մեկ անգամ հալեցնում ենք և տերևների վրա գծանշած հատվածներն ենք ձևավորում։
- Ահա և վերջ:
Ահա և պատրաստեցինք «Փխրուն տորթ շոկոլադե գնդիկներով», որը արժե մեկ օր առաջ պատրաստել, որպեսզի կրեմը հասցնի ներծծվի և տորթը փափուկ լինի։ Տորթը կտրատում ենք և մատուցում։ Հաճելի թեյախմություն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq 1 tup pxrecucich aysinqn qni gram kam qani gdal?
Ձեզ անհրաժեշտ է 0,5 թ/գդ փխրեցուցիչ 🙂
Nerecek xmor@ patatel grtnaki bra nor ebel tenc grtnak@ kvarvi
Մարինե ջան, գրտնակով պետք է միայն տեղափոխեք խմորը ձևամանի մեջ: Այն ջեռոցում պետք չէ դնել 🙂
Shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂