- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10 minutes
Փքաբլիթներ
Բաղադրիչներ
- մածուն - 500 մլ
- ձեթ եգիպտացորենի - 6 ճաշի գդալ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- ալյուր - 5-6 բաժակ
- աղ - 0,5 թ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- բուսայուղ
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Մածունը լցնում ենք խոր ամանի մեջ, ավելացնում ենք ձվերը և շաքարավազը։
- Լցնում ենք ձեթը (կարող ենք օգտագործել ոչ ռաֆինացված բուսայուղ), սոդան ու աղը։
- Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը։
- Ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։
- Դնում ենք տախտակի վրա։
- Մասերի ենք բաժանում, որոնցից յուրաքանչյուրը պետք է գրտնակել 1 սանտիմետր հաստությամբ։ Սուր եզրեր ունեցող բաժակով շրջաններ ենք կտրում։
- Կոկա-կոլայի կամ այլ ըմպելիքի խցանով կենտրոնում փոքրիկ անցքեր ենք բացում։
- Ավելացած խմորի կտորները միացնում ենք իրար։
- Թավայում շատ բուսայուղ ենք լցնում, թողնում լավ տաքանա և միայն դրանից հետո մեջը գցում փքաբլիթները։ Դրանք չափերով մեծանում են, այդ պատճառով էլ չարժե իրար մոտ հեռավորության վրա շարել։
- Ամեն կողմից տապակում ենք 3-4 րոպե։ Տաք փքաբլիթների վրա շաքարի փոշի ենք ցանում։
- Առանձին կարող ենք տապակել նաև ավելացած խմորի կտորները։ Դրանք նույնպես համեղ են` ոչ պակաս քան փքաբլիթները։
Կարող ենք այս բաղադրատոմսը որոշակի փոփոխության ենթարկել և եփած կրեմով լցոնած փքաբլիթներ պատրաստել։ Այդ դեպքում գրտնակած խմորի կենտրոնում անցքեր պետք չէ անել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
KARELI E MATSUN@ POXARINEL KATOV?
Բարև Ձեզ: Ոչ, պետք է մածուն օգտագործեք 🙂
es porzel em shat hamex e shnorakalutun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Իսկ ձվերը ամբողզությամբ?
Բարև Ձեզ, այո, ձվերն ամբողջությամբ պետք է օգտագործեք 🙂