- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Քաղցրաբլիթներ
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար՝
- ալյուր - 480 գր
- շաքարավազ - 260 գր
- ջուր - 0,5 բաժակ
- կարագ - 50 գր
- ձու - 1 հատ
- սոդա - 0,5 թ/գդ
- դարչին - 50 գր
- մեխակ - 20 գր
- աստղային անիսոն - 5 գր
- կոճապղպեղ (имбирь) - 20 գր
- հիլ(кардамон) - 15 գր
- մշկընկույզ (мускатный орех) - 10 գր
- պղպեղ սև - 10 գր
- համեմի սերմ - ըստ ցանկության
- Ջնարակի համար՝
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շաքարի փոշի - 100 գր
- ջուր - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք 1 ճ/գդ շաքարավազ, հավասարաչափ տարածում ենք ու դնում միջին ուժգնության կրակին: Սպասում ենք, մինչև շաքարավազը գույնը փոխի՝ սևանա: Պետք չէ մտահոգվել կաթսայի մասին, ոչ մի սարսափելի բան չի լինի: Կրակն անջատում ենք, թողնում ենք շաքարավազը մի քիչ հովանա, հետո լցնում ենք կես բաժակ եռման ջուր և գդալով խառնում ենք: Պետք է ստացվի սև շաքարաջուր:
- Ավելացնում ենք համեմունքներն ու մնացած շաքարավազը:
- Կաթսան դնում ենք միջին ուժգնության կրակին, անընդհատ խառնելով տաքացնում մինչև շաքարավազի լուծվելը:
- Ալյուրի ընդհանուր քանակությունից վերցնում ենք 1.5-2 բաժակ, լցնում ենք տաք օշարակի մեջ և խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ խառնուրդ: Թողնում ենք մի քիչ հովանա: Հենց որ գոլանում է` լցնում ենք մնացած ալյուրը՝ սոդայի հետ խառնած:
- Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագն ու ձուն:
- Բավական խիտ խմոր ենք հունցում: Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուրն ավելացնել:
- Ջեռոցը տաքացնում ենք 220 աստիճան, անցնում ենք քաղցրաբլիթի ձևավորմանը: Խմորից պոկում ենք ընկույզի չափսի կտորներ և գնդում: Գնդիկները շարում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ՝ մեկը մյուսից 2 սմ հեռավորությամբ:
- Թխում ենք 8 րոպե: Ավելի երկար թխելու դեպքում քաղցրաբլիթները շատ պինդ կլինեն: Այդ ընթացքում պատրաստում ենք ջնարակը:
- Սպիտակուցը հարում ենք: Լցնում ենք շաքարի փոշին և շարունակում մի քիչ հարել: Լցնում ենք տաք ջուրն ու խառնում (եթե ջրիկ է ստացվում, կարելի է ավելացնել ևս 100 գր շաքարի փոշի):
- Հովացած քաղցրաբլիթներից մի քանի հատ լցնում ենք կաթսայի մեջ, 2-3 ճ/գդ ջնարակ լցնում վրան, կափարիչը ծածկում ու թափահարում:
- Թողնում ենք ջնարակը չորանա: Ստացվում է մոտ 50 հատ քաղցրաբլիթ:
Ավելի համեղ քաղցրաբլիթներ պատրաստելու համար կարելի է ալյուրին ավելացնել համեմունքների խառնուրդ: Այն պատրաստելու համար բոլոր բաղադրիչները խառնում ենք և պահում ամուր փակված տարայում: 1 կգ ալյուրին հարկավոր է ավելացնել 3-4 ճ/գդ խառնուրդ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: