- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Քեսադիա
Բաղադրիչներ
- տորտիլյա - 3-4 հատ
- բեկոն - 100 գր
- լոլիկ չերրի - 3 հատ
- սոխ կանաչ - 3 ճյուղ
- պղպեղ չիլի - 1 հատ
- պանիր չեդդեր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Բեկոնը, կարմիր պղպեղը, կանաչ սոխն ու լոլիկը մանր կտրատում ենք։
- Տորտիլյաների (ի դեպ, եթե ցանկանում եք ինքներդ պատրաստել տորտիլյաներ, ապա պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այստեղ) մի հատվածում լցնում ենք քերած պանիրը, ապա ավելացնում ենք միջուկի մյուս բաղադրիչները (բեկոնը, կարմիր պղպեղը, կանաչ սոխն ու լոլիկը):
- Վերին շերտը կրկին պատում ենք քերած պանրով։
- Ծածկում ենք տորտիլյայի ևս մեկ շերտով ու երկու կողմից մոտ 2 րոպե տապակում ենք չոր տապակի մեջ։
- Մեր յուրօրինակ ուտեստը՝ Քեսադիան պատրաստ է։ Վայելում ենք։
Քեսադիա իսպաներենից թարգմանաբար նշանակում է պանրով տորտիլյա։ Այս ուտեստը պատկանում է մեքսիկական խոհանոցին։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ներեցեք իսկ կարելի է տորտիլան փոխարինել լավաշով. Նախապես շնորհակալություն
Այո, կարող եք փոխարինել լավաշով։ Այդպես նույնպես շատ համեղ կստացվի։ ։)
Շնորհակալություն հարցին պատասխանելու համար :Ներեցեք կարող եք տրամադրել սիսեռով Եվ հավով որևէ համեղ բաղադրատոմս? Նախապես շնորհակալություն :Նշեմ որ միշտ հետևում եմ ձեր կայքին
Մենք էլ ենք շնորհակալ մեր կայքին հետևելու և բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։) Կարող ենք առաջարկել սիսեռով և մսով ուտեստ, որտեղ տավարի միսը կարող եք փոխարինել հավի մսով։ Բաղադրատոմսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A5%D5%BC%D5%B8%D5%BE-%D5%B4%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%BD%D5%BF/ Կփորձենք տեղադրել նաև հավի մսով ու սիսեռով այլ բաղադրատոմսեր։ ։)