

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Քլաբ սենդվիչ
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 12 շերտ
- հավի կրծքամիս - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոխ - 1 գլուխ
- ձու - 2 հատ (խաշած)
- լոլիկ - 2 հատ
- բեկոն - 8 շերտ
- հազարի թերթեր
- մայոնեզ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը համեմում ենք աղ և պղպեղով, ապա տապակում բուսայուղով պատված թավայի մեջ:
- Առանձին թավայի մեջ լցնում ենք շատ քիչ բուսայուղ և դրա մեջ փոքր-ինչ չորացնում ենք հացի շերտերը:
- Բեկոնը տապակում ենք թավայի մեջ առանց բուսայուղի:
- Հավի պատրաստի կրծքամիսը, լոլիկը և ձուն կտրատում ենք շերտերով, իսկ սոխը՝ շրջաններով:
- Հացի առաջին շերտը պատում ենք մայոնեզով, վրան շարում ենք հազարի տերևը, հավի միսը և ձուն:
- Ստացվածի վրա դնում ենք հացի երկրորդ շերտը, վրան քսում մայոնեզ, որի վրա շարում ենք հազարի տերև, բեկոնը, սոխը և լոլիկը:
- Այս ամենը կրկին ծածկում ենք մայոնեզով պատված հացի շերտով:
- Շեղ կտրում ենք ամեն սենդվիչը 2 կամ 4 մասի՝ կախված հացի մեծությունից: Ամեն եռանկյունաձև սենդվիչի մեջ խրում ենք փայտիկ, որպեսզի հարմար լինի ուտելը:
Քլաբ սենդվիչ հավի մսով և բեկոնով առավոտյան նախաճաշի համար: Ըստ ցանկության կարելի է մատուցել կարտոֆիլ ֆրիի հետ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: